Իրադարձային
-ից
-ը
17:48 • 06.07.18Իսպանական Պամպլոնայում մեկնարկել է ավանդական ցլավազքըԱյս տարի միջոցառման անվտանգությունն ապահովող իրավապահների թիվը զգալի ավելացել է: Դա արվել է նախկինում ցլավազքերի ժամանակ տեղի ունեցած անախորժ միջադեպերից խուսափելու համար:
17:19 • 06.07.18Էլվիս Կոստելոն քաղցկեղի ագրեսիվ տեսակի պատճառով չեղարկել է համերգային շրջագայությունըԿոստելոն ներողություն է խնդրել նախապես տոմսերը գնած երկրպագուներից: Բացի այդ, երաժիշտը խորհուրդ է տվել նրանց միշտ հետևել բժիշկների խորհրդին ու հնարավորինս արագ գործել:
17:12 • 06.07.18Անհետ կորած երիտասարդն ինքնասպանություն է գործելՀուլիսի 4-ին, ժամը 20.45-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Մալաթիայի բաժին հաղորդում է ստացվել, որ «Հաղթանակ» կամրջից մարդ է նետվել:
16:54 • 06.07.18Ռուսաստանը լրացուցիչ մաքսատուրքեր է սահմանել ամերիկյան ապրանքների համարՈրոշումը վերաբերելու է այն արտադրանքին, որի համարժեքն արտադրվում է Ռուսաստանում: Լրացուցիչ վճարների չափը կազմելու է 25-ից 40 տոկոս:
16:39 • 06.07.18«Նրանք Ռուսաստանից պաշտպանվել են ցանկանում, բայց միևնույն ժամանակ նրան միլիարդներ են վճարում». Թրամփը քննադատել է Գերմանիային«Նրանք Ռուսաստանից պաշտպանվել են ցանկանում, բայց միևնույն ժամանակ նրան միլիարդներ են վճարում, իսկ մենք հիմարների նման այդ ամենի համար վճարում ենք»,- հայտարարել է Թրամփը:
16:33 • 06.07.18«Վարդաշեն» ՔԿՀ-ի կալանավորներից մեկի համար բերված հանձնուքում հայտնաբերվել է հոգեմետ դեղորայքՀՀ ԱՆ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, կալանավորված անձ Բ. Հ.-ի համար ազգական Վ. Հ.-ի կողմից բերված հանձնուքի միջից հայտնաբերել են հոգեմետ դեղորայքի ցանկում հաշվառված «Սերեստա» գրառմամբ 50 միլիգրամանոց 12 դեղահաբ:
16:11 • 06.07.18Կանադայի վարչապետը ներողություն է խնդրել կին լրագրողից, որի նկատմամբ անպատշաճ արարք է թույլ տվելՎերջերս մի կին լրագրող հայտարարել էր, որ Տրյուդոն 20 տարի առաջ ինչ-որ բարեգործական միջոցառման ժամանակ «ձեռքերին ազատություն է տվել»:
16:06 • 06.07.18Ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» նախաձեռնության անդամները մտել են Մ. Աթոռի Դիվանատուն և հարձակվել պահակի վրաՀՀ ոստիկանություն ահազանգ է ստացվել այն մասին, որ «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» նախաձեռնության անդամները մտել են Մայր Աթոռի Դիվանատուն, հարձակվել պահակի վրա: Այս մասին Tert.am-ին հայտնեց...
16:01 • 06.07.18Լարսում պարզապես հերթ է, մեքենաներին հերթով բաց են թողնում. Հերբերտ ՀամբարձումյանՀայաստանի միջազգային փոխադրողների ասոցիացիայի նախագահը տեղեկացրեց, որ վրացական կողմից իրեն պարզաբանել են, որ մեքենաները կանգառներ են տարել՝ ավելի լավ պայմաններ ապահովելու համար: «Ինձ ասում են՝ ի՞նչ տարբերություն մեքենան այնտեղ է կանգնում, թե միջանկյալ տարածքում»:
16:00 • 06.07.18Հունաստանը որոշել է Ֆրանսիային արտահանձնել հայտնի վրացի «օրենքով գող» Լաշա ՇուշանաշվիլիինԻնչպես նշվում է՝ արտահանձնումից հետո վրացական մաֆիայի 57-ամյա պարագլուխը կմիանա այլ ձերբակալված քրեական հեղինակություններին, որոնք Ֆրանսիայում արդեն քննության տակ են:
15:19 • 06.07.18Գյուղացիները բողոքում են՝ սուպերմարկետներն իրենցից միս այլևս չեն գնում, քանի որ նախկին 2 տոկոսի փոխարեն 20 տոկոս ԱԱՀ են վճարում. ակցիա՝ կառավարության դիմացԱյսօր կառավարության դիմաց մի խումբ քաղաքացիներ ահազանգեցին, որ իրենց անասունների միսը չի վաճառում, քանի որ քսան տոկոս ավելացրած արժեքի հարկի պատճառով սուպերմարկետներն իրենցից միս չեն գնում:
15:01 • 06.07.18Ռուս երգիչ Սերգեյ Պենկինին կողոպտել են Մոսկվայի կենտրոնում նստարանի վրա քնած ժամանակՈրոշ ժամանակ անց նա արթնացել է ու նկատել, որ կորել է նրա ոսկյա շղթան, մատանին, Saint Honore ձեռքի ժամացույցն ու iPhone X հեռախոսը։
14:55 • 06.07.18Այսօր համբույրի համաշխարհային օրն է. պատմության ամենահայտնի համբույրները՝ ֆոտոշարքովՀամբույրը գոյություն ունի շատ մշակույթներում՝ որպես ռոմանտիկ հարաբերությունների կարևոր տարր: Ենթադրվում է, որ յուրաքանչյուր մարդ իր կյանքի ընթացքում միջինը մոտ 336 ժամ է ծախսում համբուրվելու վրա:
14:42 • 06.07.18ՊՆ N զորամասից հափշտակվել են ավտոպահեստամասեր. կատարվել են մի շարք խուզարկություններ (լուսանկարներ)2018թ. հունիսի 27-ին ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ ՀԿԳ քննության վարչությունում վարույթ է ընդունվել ՊՆ զորամասում խոշոր չափերով յուրացումներ կատարելու դեպքի առթիվ ԱԱԾ-ում հարուցված քրեական գործը, և կատարվում են մեծածավալ ...
14:37 • 06.07.18Ուկրաինայում զորավարժությունների ժամանակ պայթյունի հետևանքով 4 զինծառայող է զոհվելՆախնական տվյալներով՝ զորավարժությունների ժամանակ ականանետ է պայթել: Երկու զինծառայող զոհվել է տեղում, երկուսը՝ հիվանդանոցի ճանապարհին, ևս չորսը վիրավորվել է:
