Կանադայի վարչապետը ներողություն է խնդրել կին լրագրողից, որի նկատմամբ անպատշաճ արարք է թույլ տվել

16:11 • 06.07.18

Կանադայի վարչապետ Ջասթին Տրյուդոն առաջին անգամ խոստովանել է, որ ներողություն է խնդրել այն լրագրողից, որն իրեն վերջերս մեղադրել էր տարիներ առաջ իր նկատմամբ սեռական ոտնձգություն իրականացնելու համար:

Ինչպես նշում է Daily Mail-ը, վերջերս մի կին լրագրող հայտարարել էր, որ Տրյուդոն 20 տարի առաջ ինչ-որ բարեգործական միջոցառման ժամանակ «ձեռքերին ազատություն է տվել»:

Սկզբում վարչապետը հայտարարել էր, որ նման բան չի հիշում, սակայն հետո ասել է, որ հենց տեղում է ներողություն խնդրել: Միևնույն ժամանակ, նա ընդգծել է, որ որևէ անպատշաճ բան չի արել:

Այնուհանդերձ՝ նա հրաժարվել է այլ մանրամասներ ներկայացնել:

Աղբյուրը նկատում է, որ Տրյուդոն ակտիվորեն զբաղվում է կանանց իրավունքների պաշտպանությամբ ու աջակցում է ֆեմինիստական շարժմանը:

 

Տրյուդոն՝ կնոջ հետ

 

Trudeau was 28 back in 2000 and hadn't yet entered politics. He married his wife Sophie Grégoire Trudeau (pictured above) in 2005