Ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» նախաձեռնության անդամները մտել են Մ. Աթոռի Դիվանատուն և հարձակվել պահակի վրա
ՀՀ ոստիկանություն ահազանգ է ստացվել այն մասին, որ «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» նախաձեռնության անդամները մտել են Մայր Աթոռի Դիվանատուն, հարձակվել պահակի վրա: Այս մասին Tert.am-ին հայտնեց ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի ու լրատվության վարչության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը:
Տեղում են ոստիկանություն ծառայողները:
Հիշեցնենք, որ այսօր կեսօրին խմբի անդամները մտան դիվանատուն, որտեղ քաշքշուք տեղի ունեցավ հոգևորականների ու «Նոր Հայաստան, նոր հայրապետ» նախաձեռնության անդամների միջև, ովքեր, արդեն տևական ժամանակ է, պահանջում են Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի հրաժարականը:










