Այսօր համբույրի համաշխարհային օրն է. պատմության ամենահայտնի համբույրները՝ ֆոտոշարքով
Հուլիսի 6-ին տոնվում է Համբույրի համաշխարհային օրը, որն առաջին անգամ նշվել է Մեծ Բրիտանիայում, իսկ ավելի քան 20 տարի առաջ ՄԱԿ-ը հաստատել է տոնը: Այս օրը շատ քաղաքներում անցկացվում են համբույրի տարբեր մրցույթներ, որոնց մասնակիցները մրցանակներ և նվերներ շահելու հնարավորություն ունեն:
Համբույրների ֆիզիոլոգիան և հոգեբանությունն ուսումնասիրող գիտնականները պնդում են, որ համբուրվելն օգտակար է: Համբույրը գոյություն ունի շատ մշակույթներում՝ որպես ռոմանտիկ հարաբերությունների կարևոր տարր: Ենթադրվում է, որ յուրաքանչյուր մարդ իր կյանքի ընթացքում միջինը մոտ 336 ժամ է ծախսում համբուրվելու վրա:
Այս հրաշալի տոնի պատվին The Sun պարբերականն ուշագրավ ֆոտոշարքով ներկայացրել է պատմության ամենահայտնի համբույրներից մի քանիսը.
Ռեդ Բաթլերի ու Սքարլետ Օ'Հարայի լեգենդար համբույրը «Քամուց քշվածները» ֆիլմում

Երկրորդ աշխարհամարտի մասնակիցն ուրախացած համբուրում է բուժքրոջը՝ իմանալով պատերազմի ավարտի մասին

Ջեքի և Ռոուզի համբույրը «Տիտանիկ» ֆիլմում

Արքայազն Ուիլյամի ու Քեյթ Միդլթոնի համբույրը թագավորական պատշգամբում

Գուստավ Կլիմտի «Համբույր» կտավը

Էլի Հեմիլթոնի և Նոյ Քելհունի համբույրը «Նոութբուք» ֆիլմում

Ցուցարարներն ու սերը, Վանկուվեր, 2011թ.

Բրիթնի Սփիրսի և Մադոննայի սկանդալային համբույրը MTV 2003 մրցանակաբաշխությանը

Մերի Ջեյնի և Փիթեր Փարքերի համբույրը «Սարդ մարդը» ֆիլմում











