Հայտնի է դարձել, թե որքան կարողություն է Էնթոնի Բուրդենը թողել իր 11-ամյա դստերը
Ամերիկացի հայտնի հաղորդավար և շեֆ-խոհարար Էնթոնի Բուրդենի 11-ամյա դուստրը կժառանգի նրա կարողության մեծ մասը՝ ըստ վերջինիս թողած կտակի:
Ինչպես տեղեկացնում է The Independent-ը, Բուրդենի կտակը հինգշաբթի բացվել է Նյու Յորքում՝ նրա մահից մոտ մեկ ամիս անց: Ըստ լրատվամիջոցների տիրապետության տակ հայտնված փաստաթղթերի տվյալների՝ CNN հեռուստաալիքի «Էնթոնի Բուրդեն. անծանոթ վայրեր» հաղորդաշարի աստղի կարողությունը կազմում են 425 000 դոլար խնայողությունը, 35 000 դոլար բրոքերային հաշիվները, ինչպես նաև 250 000 դոլար անձնական կարողությունը: Նրա ընդհանուր կարողությունը կազմում է 1.21 մլն դոլար:
Կտակով, որը գրվել է 2016 թվականին, կարողության մեծ մասն անցնում է Արիանային՝ Բուրդենի միակ երեխային, որը ծնվել է Օտտավիա Բուսիա Բուրդենի հետ ամուսնությունից:
Քանի որ Արիանան անչափահաս է, դատարանը նրա շահերը պաշտպանելու համար հատուկ ներկայացուցիչ կնշանակի:
Հիշեցնենք, որ հայտնի խոհարարը մահացել է հունիսի 8-ին՝ 61 տարեկան հասակում: Վերջինս ինքնասպան է եղել:
Մահվանից առաջ՝ մայիսին, վերջինս հաղորդում էր պատրաստել Հայաստանի մասին, որում ներկայացրել էր իր տպավորությունները Հայաստան և Արցախ կատարած այցից:










