Իրադարձային
-ից
-ը
20:07 • 13.04.18Նիժնի Նովգորոդում պատ է փլուզվել. ընկած աղյուսներից 7 մեքենա վնասել էՌԴ Նիժնի Նովգորոդ քաղաքում արտակարգ դեպք է գրանցվել. պահեստի պատի աղյուսների մի մասը փլուզվել է՝ վնասելով պահեստի կողքին կայանված մեքենաներից 7-ը:
19:47 • 13.04.18Լոռու մարզում 14–ամյա աղջիկը 31-32 շաբաթական հղիությամբ դիմել է բուժկենտրոն. բռնաբարության դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվելՁեռնարկված անհետաձգելի գործողությունների արդյունքում պարզվել է, որ անչափահասը դարձել է սեռական բռնության զոհ, և հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 138-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով: Անչափահասը ճանաչվել է տուժող:
19:32 • 13.04.18Էլիզաբեթ II թագուհու ամուսինը վիրահատությունից հետո դուրս է գրվել հիվանդանոցից96-ամյա արքայազն Ֆիլիպն ապրիլի 3-ից գտնվել է Լոնդոնի Էդուարդ VII-ի անվան հիվանդանոցում, որտեղ նախապես ծրագրված վիրահատական միջամտության է ենթարկվել:
19:18 • 13.04.18«Ճվճվ Արոյի» որդու` Սերժ Վարդանյանի մասնակցությամբ կողոպուտի և խուլիգանության դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը ավարտվել էՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում ավարտվել է կողոպուտի և «Աֆրիկյաններ» ռեստորանային համալիրում տեղի ունեցած խուլիգանության դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը. մեղադրանք է առաջադրվել Սերժ Վարդանյանին և ևս 2 երիտասարդի:
19:12 • 13.04.18ԱԱԾ-ն հայտնաբերել է առանձնապես խոշոր չափի կեղծված թղթադրամներՀՀ քաղաքացիներ Գ.Հ-ի և Է.Հ-ի մոտ հայտնաբերվել էր նաև 14.800 ԱՄՆ դոլար ընդհանուր արժեքով 148 հատ 100 դոլարանոց թղթադրամներ, որոնք փորձագետի եզրակացության համաձայն` կեղծված են՝ չեն համապատասխանում ԱՄՆ ստանդարտ թողարկման «100» դոլար անվանական արժեքով...
19:02 • 13.04.18Արարատում 41–ամյա տղամարդը նետվել է գնացքի տակ, կտրվել են նրա ոտնաթաթերը. Shamshyan.comԱյսօր՝ ապրիլի 13-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 15:20-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայություն ահազանգ է ստացվել, որ Մասիս-Արտաշատ ուղեհատվածում բեռնատար գնացքը վրաերթի է ենթարկել մի քաղաքացու:
18:44 • 13.04.18Հանրահավաքի մասնակիցները փակել են Ֆրանսիայի հրապարակը, որտեղ նստացույց են սկսելՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախագահ Նիկոլ Փաշինյանը քաղաքացիների հետ մեկտեղ հիմա քայլերթով հասավ Ազատության հրապարակ՝ այնտեղ ընդդեմ Սերժ Սարգսյանի վարչապետացման հանրահավաքը սկսելու:
17:35 • 13.04.18Իսրայելապաղեստինյան նոր բախումների հետևանքով 112 մարդ է վիրավորվելՀայտնի է, որ տասնյակ հազարավոր պաղեստինցիներ կազմակերպել են «Վերադարձի մեծ երթ» հակահրեական ակցիան, որը նախատեսվում է շարունակել մինչև մայիսի կես:
17:23 • 13.04.18ՌԴ պետդումայում ԱՄՆ պատժամիջոցներին պատասխան քայլերի վերաբերյալ օրենքի նախագիծ է ներկայացվել«Ամերիկայի Միացյալ Նահանգների և (կամ) այլ օտար պետությունների ոչ բարեկամական գործողություններին հակազդեցության միջոցների մասին» օրենքի նախագիծը ներկայացրել են Պետդումայի նախագահ...
17:11 • 13.04.18Գյումրու շենքերից մեկի 4-րդ հարկի պատշգամբից 2.5 տարեկան երեխա է ընկել. նրան տեղափոխել են Երևանի Սուրբ Աստվածամայր հիվանդանոց«Մեզ մոտ բերվել է ծանր պոլիտրավմայով, ավելի արտահայտված գանգուղեղային տրամվայով, աջ արմնկային ոսկրի բաց կոտրվածքով, մարմնի տարբեր մասերի սալջարդով: Հետագայում ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ առկա են գանգի ոսկրերի բազմաթիվ կոտրվածներ ...»։
17:09 • 13.04.18Տարոն Մարգարյանը հյուրընկալել է Շառլ Ազնավուրի որդուն. ներկայացվել «Ազնավուր» կենտրոնի ստեղծման նախագիծըԵրևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հյուրընկալել է Հայաստանի ազգային հերոս, աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի որդուն՝ Նիկոլա Ազնավուրին և նրա տիկնոջը՝ Քրիստինա Սարկիսյանին:
17:07 • 13.04.18Սիրիայի օդային տարածքով անցնող Երևան-Բեյրութ չվերթը չեղարկվել էԱպրիլի 16-ին նախատեսված Երևան-Բեյրութ-Երևան ուղղությամբ չվերթը, որը պետք է անցներ Սիրիայի օդային տարածքով, չեղարկվել է: Այս մասին Tert.am-ին հայտնեց ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամուլի քարտուղար Սաթենիկ Հովհաննիսյանը: ««Արմենիա» ավիաընկերությունը, որը Երևան-Բեյրութ-Երևան ...
16:37 • 13.04.18Մոսկվան ապացույցներ ունի, որ սիրիական Դումայում քիմիական հարձակումը բեմադրված է եղել. ԼավրովՄոսկվան անհերքելի ապացույցներ ունի, որ սիրիական Դումա քաղաքում ենթադրյալ քիմիական հարձակումը բեմադրված է եղել: Այդ մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը: Նախարարի խոսքով՝ դրան ներգրավված են «մի երկրի հատուկ ծառայություններ, որն այժմ ձգտում է լինել ռուսաֆոբ ...
15:55 • 13.04.18«Աստված մի արասցե, Սիրիայում լիբիական կամ իրաքյան սցենարով արկածախնդրություն ձեռնարկվի». Լավրով«Աստված մի արասցե, Սիրիայում լիբիական կամ իրաքյան փորձով արկածախնդրություն ձեռնարկվի: Հուսով եմ՝ հիմա նման արկածախնդրության գնալ ոչ մեկ չի համարձակվի: Բայց, այնուամենայնիվ, անգամ փոքր էքսցեսները կհանգեցնեն...
15:38 • 13.04.18Նիդեռլանդների արտգործնախարարը Լավրովի հետ հանդիպումից առաջ վազել է Կրեմլի պալատի շուրջՆա նաև ափսոսանք է հայտնել, որ աշխատանքային գրաֆիկի պատճառով չի կարողանա տեսնել Մոսկվան ամբողջությամբ:
