Իրադարձային
-ից
-ը
10:45 • 04.04.18Հնդկաստանում կապիկը նորածնին առևանգել է տնից ու նետել ջրհորըԵրեխայի մայրը պատմել է, որ իրենց տուն մտած ռեզուս մակակը (Macaca mulatta) վերցրել է քնած նորածնին, արագորեն բարձրացել տանիքի վրա և անհետացել տեսադաշտից։ Ծնողները փորձել են գտնել երեխային, սակայն՝ ապարդյուն։
10:05 • 04.04.18Ղրղզստանում հարսանյաց արարողության ժամանակ անորակ սննդից թունավորվել է 249 մարդ՝ այդ թվում հարսըԲիշքեկում հարսանիքի մասնակցելուց հետո բուժօգնության էր դիմել մի քանի հարյուր մարդ։ Միջոցառմանը հրավիրվել էր 190 հյուր, սակայն շատ հյուրեր, ըստ ավանդույթի, իրենց հետ են վերցրել սեղանին մնացած ուտելիքները...
09:55 • 04.04.18«Ես ամենակոշտն եմ Ռուսաստանի նկատմամբ». Թրամփ«Ըստ երևույթին, ոչ մեկ չի եղել ավելի կոշտ Ռուսաստանի նկատմամբ, քան Դոնալդ Թրամփը… Բայց եթե մենք բարելավեինք հարաբերությունները Ռուսաստանի հետ, դա լավ կլիներ, այլ ոչ թե վատ: Եվ բոլորը համաձայն են դրա հետ...
09:24 • 04.04.18ԱՄՆ ոստիկանությունը պարզել է YouTube-ի շտաբ-բնակարանում կրակ բացած կնոջ ինքնությունը (լուսանկարներ)Աղդամը ճանաչել է հարձակման հետևանքով տուժածներից մեկին՝ 36-ամյա տղամարդուն, որն էլ, հավանաբար, եղել է նրա թիրախը: Հայտնի է, որ տղամարդն այժմ հոսպիտալացված է ու գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում:
23:34 • 03.04.18Կայացվել է ամերիկյան նախագահական ընտրություններին Ռուսաստանի միջամտության գործով առաջին դատավճիռըՀոլանդացի փաստաբան Ալեքս վան դեր Զվաանը դարձել է ԱՄՆ-ի 2016-ի նախագահական ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին գործով առաջին դատապարտյալը:
21:32 • 03.04.18Ընդդիմությունն այժմ էլ խորհրդարանում բավականաչափ ներկայացված է, ընդ որում՝ համապատասխան պաշտոններով. Կարեն ԱվագյանԱզգային ժողովի «ՀՀԿ» խմբակցության պատգամավոր Կարեն Ավագյանը, Tert.am-ի հետ զրույցում անդրադառնալով «Ելք» խմբակցության պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանի առաջարկին…
19:30 • 03.04.18Ախալցիխեի հայկական դպրոցի տնօրենը որոշել է Ցեղասպանության վերաբերյալ միջոցառում չանցկացնել.Էդուարդ Այվազյանը՝ հայկական դպրոցում տեղի ունեցող իրադարձությունների մասինՏեղի հայկական դպրոցում ծավալվող իրադարձությունների, Ցեղասպանության վերաբերյալ միջոցառումների կազմակերպման և այլ հարցերի շուրջ Tert.am-ը զրուցել է Սամցխե Ջավախքի...
18:08 • 03.04.18Նավալնին նոր քաղաքական կուսակցություն է ստեղծումՌուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին պատրաստվում է Ռուսաստանի Արդարադատության նախարարությունում գրանցել «Աշխատանքային անուն» քաղաքական կուսակցությունը:
17:28 • 03.04.18Hyundai-ի թոփ մենեջերը հրաժարական է տվել՝ իր ենթականերին տարեց պաշտոնյաների հետ երեկույթների գնալ և կարաոկե երգել ստիպելու համարԴա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ նրա ենթակաները պատմել են, որ նա ստիպել է աղջիկ աշխատակիցներին տարեց թոփ մենեջերների հետ երեկույթների գնալ և կարաոկե երգել...
17:05 • 03.04.18Երևանի կենտրոնում 24-ամյա երիտասարդը կրակել է աղջկա ուղղությամբ՝ պատճառելով մարմնական վնասվածքԱպրիլի 2-ին Երևանի Թումանյան փողոց-Հյուսիսային պողոտա խաչմերուկից բերման է ենթարկվել 24-ամյա քաղաքացի կրակոց արձակելու համար:
16:07 • 03.04.18Երևանյան դեղատանը տեսախցիկը ֆիքսել է՝ ինչպես է կինը դեղահաբի տուփ գողանում (տեսանյութ)ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու...
15:12 • 03.04.18«Ծառայում եմ ուկրաինացի ժողովրդին». Արսեն Ավակովի պատասխանը ՌԴ-ում իր դեմ հարուցված քրեական գործինՌԴ քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել Ավակովի դեմ՝ ՌԴ նախագահական ընտրությունների ժամանակ Ուկրաինայում տեղակայված ընտրատեղամասերում ռուսների քվեարկությանը խոչընդոտելու համար:
15:05 • 03.04.18Մոսկվայի առևտրի կենտրոնից ավելի քան 6 հազար մարդ է տարհանվել՝ Burger King-ում ծխի պատճառով (տեսանյութ)Մոսկվայի «Աֆիմոլ» առևտրի կենտրոնից ավելի քան 6 հազար մարդ է տարհանվել՝ Burger King արագ սննդի կետում ծխի պատճառով, հայտնում է ТАСС գործակալությունը՝ վկայակոչելով արտակարգ ծառայություններում աղբյուրին:
14:57 • 03.04.18«Կոտայք գարեջրի գործարան»-ը, որտեղ լիցքավորվել է «Բուրգեր Քինգ»-ում պայթած բալոնը, անցել է կրկնակի փորձաքննություն. ԱԻՆ խոսնակԳնդոյանը հավելեց, որ «Բուրգեր Քինգ»-ում պայթած թթվածնային բալոն լիցքավորվել է «Կոտայք գարեջրի գործարան» ՍՊԸ-ի կողմից շահագործվող ածխաթթու գազի ստացման տեղամասում:
14:48 • 03.04.18ՔԿՀ-ների աշխատակիցների և ոստիկանների կողմից խոշտանգում կատարելու և բռնություն գործադրելու դեպքերով քրեական գործեր են հարուցվել. ՀՔԾՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործեր են հարուցվել ՀՀ ԱՆ «Աբովյան» և «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկների աշխատակիցների, ինչպես նաև ՀՀ ոստիկանության ծառայողների...
