Իրադարձային
-ից
-ը
12:22 • 25.01.18Իտալիայում գնացքը դուրս է եկել գծերից. կան տուժածներ (ուղիղ միացում)Այսօր առավոտյան Իտալիայի հյուսիսում գտնվող Կրեմոնա քաղաքից դեպի Միլան ուղևորվող ուղևորատար գնացքը դուրս է եկել գծերից: Միջադեպը տեղի է ունեցել Պիոլտելլո քաղաքի մոտակայքում: Այս մասին հայտնում է...
12:02 • 25.01.18Երևանում 27-ամյա վարորդը քաղաքապետարանին պատկանող Kia-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին. վերջինս տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.comԱյսօր՝ հունվարի 25-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 07:20-ի սահմաններում Աբովյան փողոցում՝ թիվ 25 հասցեի դիմաց, 27-ամյա Նարեկ Նազարեթյանը իր վարած Kia մակնիշի 096 LU 01 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտնի:
11:49 • 25.01.18Աֆրինում թուրքական զինուժի գործողությունների արդյունքում հայ է վիրավորվելԱֆրինում թուրքական զինուժի գործողությունների արդյունքում մեկ հայ վիրավորվել է․ այս մասին լուրը Tert.am-ի հետ զրույցում հաստատեց Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը: Նշենք, որ ավելի վաղ տարածվել էր տեղեկատվություն, որ Աֆրինում քրդերի դեմ թուրքական ...
11:49 • 25.01.18«Բաքուն փորձում է շփման գծում սադրանքների միջոցով շեղել ուշադրությունն Ադրբեջանում մարդու իրավունքների ոտնահարումից, դա չի անցնի». Տիգրան ԲալայանՏիգրան Բալայանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Արցախի զինուժի կողմից շփման գծում հակառակորդի հետախուզադիվերսիոն խմբի ներթափանցման փորձի կանխմանը:
11:29 • 25.01.18«Հուսով ենք՝ 2018 թվականը կդառնա կտրուկ շրջադարձի տարի». ԿԺԴՀ-ի ուղերձը կորեացի ժողովրդինԿԺԴՀ-ի իշխանությունները դիմել են կորեացի ժողովրդին՝ կոչ անելով մեղմել Փհենյանի և Հարավի միջև ռազմական լարվածությունը...
11:07 • 25.01.18Ասանժին հետազոտած բժիշկները մտավախություն են հայտնել նրա հոգեկան առողջության առնչությամբ«Մենք չենք կարող բացահայտել հետազոտության արդյունքները՝ բժշկական գաղտնիքի պատճառով, բայց մեր կարծիքով՝ դեսպանատանը երկարատև կալանքի տակ գտնվելը վտանգավոր ազդեցություն է ունենում ինչպես նրա...
11:05 • 25.01.18Կրակոցներ Աբովյանի մարզադաշտի հարևանությամբ. կա բերման ենթարկվածՍտացված օպերատիվ տվյալներն իրացնելիս, նույն օրը, ժամը 19.45-ին, Աբովյան քաղաքի Սարալանջ թաղամասից, խուլիգանություն կատարելու կասկածանքով, ոստիկանության ծառայողները բերման են ենթարկել 1994 թ. ծնված Գարեգին Դ.-ին, ում խուզարկությամբ հայտնաբերվել է գազային ...
10:52 • 25.01.18Պրիմորիեի ափերի մոտ 21 հոգի՝ այդ թվում ադրբեջանցիներ տեղափոխող ձկնորսական նավ է կորել«Վոստոկ» նավի հետ կապը կորել է վթարային ազդանշանից հետո: Անձնակազմը վթարային ազդանշան է տվել հինգշաբթի առավոտյան, դրանից հետո այլևս կապի դուրս չի եկել:
10:36 • 25.01.18ՃՏՊ Գեղարքունիքի մարզում. կա 1 զոհ, 2 տուժած (լուսանկարներ). shamshyan.comՎթարի հետևանքով Москвич-ի ուղևոր՝ Ծովակ գյուղի բնակիչ, 27-ամյա Հայկարամ Մխեյանը տեղում մահացել է, իսկ վարորդ Ի. Գալստյանն ու Mercedes-ի վարորդ Դ. Մանուկյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վարդենիսի բժշկական կենտրոն։
10:22 • 25.01.18Սահմանին իրավիճակը կայուն և վերահսկելի է, իսկ քաղաքական տեսանկյունից Բաքվի գործողությունները տրամաբանություն չունեն. Դավիթ Բաբայան«Բազմիցս եմ նշել, որ քաղաքական տեսանկյունից մենք գործ ունենք ահաբեկչական երկրի հետ: 2018 թվականին կան բազմաթիվ իրադարձություններ՝ արհեստածին Ադրբեջանի 100-րդ ամյակն է, Հեյդար Ալիևի 85-ամյակն է, Աղդամի, Ֆիզուլիի, Ջեբրաիլի, Զանգելանի, Քելբաջարի ...»։
09:59 • 25.01.18ԱՄՆ-ի քաղաքներից մեկում ուղղաթիռը կոշտ վայրէջք է կատարել անմիջապես փողոցում (լուսանկար)Հայտնի է, որ հարկադիր վայրէջք կատարած ուղղաթիռում գտնվել է երկու մարդ, որոնք, բարեբախտաբար, չեն տուժել:
09:54 • 25.01.18Սենը դուրս է եկել ափերից. Փարիզում «դարի ջրհեղեղի» վտանգ կա (լուսանկարներ, տեսանյութ)Տևական ժամանակ տեղացած հորդառատ անձրևների հետևանքով Փարիզով հոսող Սեն գետը կրկին դուրս է եկել ափերից, հայտնում է The Washington Post-ը՝ մանրամասնելով, որ ջրի մակարդակը հասել է 4.9 մ-ի: Փարիզի փոխքաղաքապետ Կոլոմբ Բրոսելի կանխատեսմամբ՝ հունվարի 27-ին այն կհասնի 6 մ-ի: Մինչդեռ Սենի ջրի ...
09:32 • 25.01.18Դիվերսիոն խմբի ներթափանցման փորձ շփման գծում. հակառակորդը կորուստներով հետ է շպրտվել. ԱՀ ՊԲՀունվարի 25-ի գիշերը՝ ժամը 02:00-ի սահմաններում, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավարևելյան (Կուրոպատկինո) ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերից մեկի պաշտպանական հատվածում...
09:28 • 25.01.18Մեքսիկայում մայրուղու վրա 300 սատկած շնաձուկ է հայտնաբերվելԸստ նախնական տվյալների՝ շնաձկներին որսացել էին ապօրինի ճանապարհով, այնուհետ դրանց լցրել բեռնատարը՝ Մեխիկո տեղափոխելու համար:
09:16 • 25.01.18Վենետիկի հանձնաժողովն այսուհետ ևս պատրաստակամ է շարունակելու համագործակցությունը Հայաստանի հետ. Ջաննի ԲուքիքիոՇնորհավորելով Ջաննի Բուքիքիոյին հանձնաժողովի նախագահի պաշտոնում արդեն չորրորդ անգամ վերընտրվելու կապակցությամբ` Հանրապետության Նախագահը մաղթել է նրան նորանոր հաջողություններ և ընդգծել, որ շուրջ երեսուն ...
