Պրիմորիեի ափերի մոտ 21 հոգի՝ այդ թվում ադրբեջանցիներ տեղափոխող ձկնորսական նավ է կորել
Պրիմորիեի ափերի մոտ ձկնորսական նավ է կորել, որի վրա 21 մարդ է եղել, այդ թվում՝ Ռուսաստանի, Մոլդովայի, Ադրբեջանի քաղաքացիներ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությանը:
«Վոստոկ» նավի հետ կապը կորել է վթարային ազդանշանից հետո: Անձնակազմը վթարային ազդանշան է տվել հինգշաբթի առավոտյան, դրանից հետո այլևս կապի դուրս չի եկել:
Վթարային ազդանշանի վայր են մեկնել փրկարարական ուժերը:
Ճապոնական ծովում՝ նավի որոնման վայրում, հայտնաբերվել է երկու փրկարար բաճկոն, ինչպես նաև՝ նավից մի քանի այլ իրեր:
Ձկնորսական նավը Հարավային Կորեայից ուղևորվում էր Խոլմսկի նավահանգիստ:










