Մեքսիկայում մայրուղու վրա 300 սատկած շնաձուկ է հայտնաբերվել
Մեքսիկական Միչոական նահանգում՝ մայրուղու վրա, հայտնաբերվել է 300 սատկած շնաձուկ, ինչի մասին հաղորդել են շրջակա միջավայրի պահպանությամբ զբաղվող մարմինները, գրում է abcnews.go.com:
Ըստ նախնական տվյալների՝ շնաձկներին որսացել էին ապօրինի ճանապարհով, այնուհետ դրանց լցրել բեռնատարը՝ Մեխիկո տեղափոխելու համար: Ճանապարհին բեռնատարը հարձակման է ենթարկվել, ինչի հետևանքով մեքենայի բեռնախցիկի դռները բացվել են, և շնաձկները թափվել են մայրուղու երթևեկելի հատվածի վրա:
Աղբյուրը մանրամասնում է, որ հայտնաբերված շնաձկան տեսակը պահպանության տակ չի գտնվում, ուստի՝ ենթադրվում է, որ միջադեպի հետաքննությամբ կզբաղվի ոչ թե երկրի շրջակա միջավայրի պահպանության հարցերով դատախազությունը, այլ՝ գյուղատնտեսության նախարարությունը:










