Երևանում 27-ամյա վարորդը քաղաքապետարանին պատկանող Kia-ով վրաերթի է ենթարկել  հետիոտնին. վերջինս տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com

12:02 • 25.01.18

 

Այսօր՝ հունվարի 25-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 07:20-ի սահմաններում Աբովյան փողոցում՝ թիվ 25 հասցեի դիմաց, 27-ամյա Նարեկ Նազարեթյանը իր վարած Kia մակնիշի 096 LU 01 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտնի:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին, ով փողոցը հատել է հետիոտնի համար չնախատեսված հատվածով, տեղափոխվել Թիվ 1 համալսարանական հիվանդանոց:

Ոստիկանությունն ու ՃՈ հետաքննչական բաժանմունքը պարզում են վրաերթի ենթարկվածի ինքնությունը: 

Կայքի տեղեկություններվ՝ ավտոմեքենան պատկանում է Երևանի քաղաքապետարանին: