«Հուսով ենք՝ 2018 թվականը կդառնա կտրուկ շրջադարձի տարի». ԿԺԴՀ-ի ուղերձը կորեացի ժողովրդին

11:29 • 25.01.18

ԿԺԴՀ-ի իշխանությունները դիմել են կորեացի ժողովրդին՝ կոչ անելով մեղմել Փհենյանի և Հարավի միջև ռազմական լարվածությունը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:


Հաղորդագրությունում նշվում է, որ կարևորագույն խնդիրը կորեացի ժողովրդի միավորումն է: Միևնույն ժամանակ նշվում է, որ ԿԺԴՀ-ն և Հարավային Կորեան պետք է ինքնուրույն որոշում կայացնեն երկրի վերամիավորման վերաբերյալ, այդ հարցում երրորդ երկրների միջամտությունն անթույլատրելի է:


Հյուսիսկորեական իշխանություններն առաջարկել են նվազեցնել ԿԺԴՀ-ի հրթիռային և միջուկային ծրագրերի քննադատությունը: Դրանք, ինչպես կարծում են Փհենյանում, չեն խանգարում Հյուսիսի և Հարավի միջև հարաբերությունների առողջացմանը:


Փհենյանում նաև կոչ են արել կորեացի ժողովրդին հակազդել ԱՄՆ-ին, որը «միջուկային պատերազմ է հրահրում»:


ԿԺԴՀ-ն նաև կոչ է արել ակտիվացնել Հյուսիսի և Հարավի միջև մարդասիրական և քաղաքական շփումները: Հյուսիսկորեական իշխանությունները հույս են հայտնել, որ 2018 թվականը կդառնա «կտրուկ շրջադարձի տարի» կողմերի դիրքորոշումների մերձեցման հարցում: