ԱՄՆ-ի քաղաքներից մեկում ուղղաթիռը կոշտ վայրէջք է կատարել անմիջապես փողոցում (լուսանկար)
ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Ֆորտ Լոդերդեյլ քաղաքում արտառոց դեպք է գրանցվել. ոչ մեծ ուղղաթիռը վայրէջք է կատարել հենց քաղաքի փողոցում, այս մասին տեղեկանում ենք տեղի հրշեջ-փրկարար ծառայության պաշտոնական Twitter-յան էջից:
«Ուղղաթիռի կոշտ վայրէջք, ուղղաթիռում երկու մարդ կա, տուժածներ չկան», - ասված է տարածված հայտարարությունում:
Հայտնի է, որ հարկադիր վայրէջք կատարած ուղղաթիռում գտնվել է երկու մարդ, որոնք, բարեբախտաբար, չեն տուժել:
Թե որտեղից էր օդ բարձրացել ուղղաթիռը և ուր էր ուղևորվում՝ չի հաղորդվում: Հայտնի չեն նաև հարկադիր կոշտ վայրէջքի պատճառները:












