Ասանժին հետազոտած բժիշկները մտավախություն են հայտնել նրա հոգեկան առողջության առնչությամբ

11:07 • 25.01.18

WikiLeaks սկանդալային կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժին հետազոտած բժիշկները մտավախություն են հայտնել նրա հոգեկան առողջության առնչությամբ, որի վրա բացասաբար է անդրադառնում Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը տարիներ շարունակ մնալը, հայտնում է The Guardian-ը:


«Մենք չենք կարող բացահայտել հետազոտության արդյունքները՝ բժշկական գաղտնիքի պատճառով, բայց մեր կարծիքով՝ դեսպանատանը երկարատև կալանքի տակ գտնվելը վտանգավոր ազդեցություն է ունենում ինչպես նրա ֆիզիկական, այնպես էլ հոգեկան առողջության վրա»,- ասված է Ասանժին հետազոտած բժիշկների հայտարարությունում:


Բժիշկների կարծիքով՝ Ասանժը զրկված է բժշկական օգնություն ստանալու իրավունքից:


Ասանժը 2012 թվականից գտնվում է Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը՝ փորձելով խուսափել արտահանձնումից: Նա մտավախություն ունի, որ նրան կարող են արտահանձնել ԱՄՆ-ին, որտեղ նա հետապնդվում է ամերիկյան հարյուր հազարավոր գաղտնի ռազմական և դիվանագիտական փաստաթղթերի արտահոսքի համար: