Իրադարձային
-ից
-ը
15:07 • 13.11.17Ռումինայում նոր հետաքննություն է սկսվել իշխող կուսակցության ղեկավարի նկատմամբՌումինիայի կոռուպցիայի դեմ պայքարի ազգային դեպարտամենտը երկուշաբթի հայտարարել է իշխող Սոցիալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Լիվիու Դրագնյայի նկատմամբ քրեական հետաքննություն սկսելու մասին:
15:03 • 13.11.17Պաշտպանական ճառում հակափաստարկներ կներկայացնենք. Սամվել Բաբայանի պաշտպան«Պաշտպանական կողմն իր պաշտպանությունում իրեղեն ապացույց ճանաչվածը ռազմամթերք լինել կամ չլինելը վիճարկելու վրա չի կառուցել, նման տակտիկա չի կառուցել: Պարզապես ընթացքում, հիմա էլ Սամվել Բաբայանը համոզված է, որ խողովակը ռազմամթերք չէ: Պաշտպանական կողմը դրա վրա չի ...»։
14:57 • 13.11.17Ըստ հաղորդման՝ «Վարդաշեն»-ի պաշտոնյան վերցրել և չի վերադարձրել դատապարտյալի ժամացույցը. ՀՔԾՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել ՀՀ ԱՆ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու դեպքի առթիվ:
13:21 • 13.11.17«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում 5 տարեկան երեխա է մահացելԵրեկ՝ նոյեմբերի 12-ին, «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում 5 տարեկան երեխայի մահացության դեպք է գրանցվել: Տեղեկությունը Tert.am-ի հետ զրույցում հաստատեց «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի վիրաբուժության գծով փոխտնօրեն, տնօրենի պաշտոնակատար Դավիթ Դալլաքյանը:
12:44 • 13.11.17Վարչապետ Կարեն Կարապետյանը ցավակցական հեռագիր է հղել ԻԻՀ նախագահի առաջին տեղակալ Էսհաղ ՋահանգիրիինՀայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից ցանկանում եմ փոխանցել մեր խորազգաց ցավակցությունները Ձեզ և Իրանի բարեկամ ժողովրդին՝ հայտնելով մեր պատրաստակամությունը փրկարարական աշխատանքներին ներգրավվելու հարցում:
12:39 • 13.11.17Դատախազը 7 տարվա ազատազրկում պահանջեց Սամվել Բաբայանի համարԿենտրոն և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է «Իգլա»-ի գործով դատական նիստը՝ դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ: Նշված գործով դատաքննությունն ավարտվել է։ Այսօրվա նիստին դատախազ Արամ Արամյանը ներկայացրեց Բաբայանի մեղադրական ճառը ...
12:36 • 13.11.17Նախնական տվյալներով՝ Իրանում և Իրաքում տեղի ունեցած երկրաշարժից տուժածների մեջ հայեր չկան․ԱԳՆՆախնական տվյալներով՝ Իրանում և Իրաքում տեղի ունեցած երկրաշարժից տուժածների մեջ հայեր չկան․ այս մասին Tert.am-ին հայտնեց ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը: «Առայժմ տեղեկատվությունը ճշտվում է: Այդ շրջաններում հայեր չեն բնակվում»,- ասաց նա:
12:24 • 13.11.17Արմավիրում քաղաքացին ընկել է փոսը և վնասվածքներով հոսպիտալացվելՓրկարարները 1990 թ. ծնված Ք. Թ.-ին դուրս են բերել փոսից և պատգարակով մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, ով հոսպիտալացվել է Արմավիրի ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:
12:05 • 13.11.17Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Իրանի նախագահ Հասան ՌոհանիինՀանրապետության Նախագահը խորին վշտակցություն և զորակցություն է հայտնել Իրանի նախագահին և բարեկամ ժողովրդին՝ զոհվածների ընտանիքներին և հարազատներին մաղթելով համբերություն, ուժ և կորով, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում:
12:00 • 13.11.17Վենեսուելայում բացվել է Լենինի կիսանդրին«Մենք ասում ենք Լենինին՝ եկե՛ք մեզ հետ: Այս ժողովուրդը ևս քոնն է: Կեցցե՛ Լենինը, կեցցե՛ Տրոցկին, կեցցե՛ն Չավեսն ու Մադուրոն»,-հայտարարել է երկրի ղեկավարը:
11:32 • 13.11.17Կարճաղբյուրում կրակել են քաղաքացուն պատկանող բեռնատար մեքենայի վրաՆոյեմբերի 12-ին ժամը 17-ին ոստիկանություն քաղաքացուց ահազանգ է ստավել այն մասին, որ նոյեմբերի 10-ին կրակել են իրեն պատկանող մեքենայի վրա՝ վնասելով այն:
11:30 • 13.11.17101 կգ հերոինը 3 քրդերի պատվերով ՀՀ տարածքով պետք է տեղափոխվեր Եվրոպա. ԱԱԾ-ն նոր մանրամասներ է հայտնում (տեսանյութ)2017թ. հուլիսի 9-ին նշված բեռնատարը հատել է ՀՀ պետական սահմանը և մտել «Մեղրի» մաքսակետ, սակայն տարանցիկ եղանակով Հայաստանի տարածքով առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցը մաքսանենգ ճանապարհով տեղափոխելու փորձը կանխվել է։
11:13 • 13.11.17Տավուշում հայտնաբերված հոշոտված դիակի վրա կտրած–ծակած վնասվածքներ են եղել. հարուցվել է քրեական գործՄահացածի ինքնությունը չի պարզվել, սակայն արտաքին զննությամբ նա եղել է մոտ 35 տարեկան:
10:56 • 13.11.17Երևանում հոգեկան խնդիրներ ունեցող քաղաքացին ծեծել է 45-ամյա հարևանին, ով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.comԵրեկ՝ ժամը 23:40-ի սահմաններում Երևանի Մալաթիա վարչական շրջանից «Արամյանց» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի քաղաքացի՝ Երևան քաղաքի Րաֆֆու փողոցի բնակիչ, 45-ամյա Սամվել Պետրոսյանը։
10:41 • 13.11.17Հոլիվուդում հարյուրավոր մարդիկ դուրս են եկել սեռական բռնության դեմ երթիԿիրակի Հոլիվուդում հարյուրավոր մարդիկ դուրս են եկել փողոց ի աջակցություն սեռական ոտնձգության և բռնության զոհերի՝ ոգեշնչվելով սոցիալական մեդիաներում տարածված արշավից, որի մասնակիցները բացահայտել են իրենց հետ տեղի ունեցած սեռական ոտնձգության դեպքերը:
