Վենեսուելայում բացվել է Լենինի կիսանդրին

12:00 • 13.11.17

Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասում նոյեմբերի 12-ին հանդիսավոր բացվել է Վլադիմիր Լենինի կիսանդրին, որը տեղադրվել է երկրի գլխավոր ազգային հերոս Բոլիվարի անվան հրապարակում:

Ինչպես նշում է korrespondent.net կայքը, ռուսական հեղափոխության 100-ամյակի օրը՝ նոյեմբերի 7-ին, Կարակասում հանրահավաք է անցկացվել, որի ժամանակ ելույթ է ունեցել նախագահ Նիկոլաս Մադուրոն:

«Մենք ասում ենք Լենինին՝ եկե՛ք մեզ հետ: Այս ժողովուրդը ևս քոնն է: Կեցցե՛ Լենինը, կեցցե՛ Տրոցկին, կեցցե՛ն Չավեսն ու Մադուրոն»,-հայտարարել է երկրի ղեկավարը: