Տավուշում հայտնաբերված հոշոտված դիակի վրա կտրած–ծակած վնասվածքներ են եղել. հարուցվել է քրեական գործ
Նոյեմբերի 11-ին Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհին հայտնաբերված կնոջ հոշոտված մարմնի վրա հայտնաբերվել են կտրած-ծակած վնասվածքներ, հարուցվել է քրեական գործ՝ ՔՕ-ի 104-րդ հոդվածի (սպանություն) հատկանիշներով:
Այս մասին Tert.am –ին հայտնեց Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը:
Հիշեցնենք, որ կնոջ մարմինը հայտնաբերվել էր նոյեմբերի 11- Երևան-Սևան-Իջևան ճանապարհից դեպի Ճամբարակ տանող խաչմերուկից մոտ 600 մետր հեռավորության վրա, երբ կամրջին հարակից տարածքում, թափառող շան երախում քաղաքացիները նկատել են մարդու մարմնի մաս:
Մահացածի ինքնությունը չի պարզվել, սակայն արտաքին զննությամբ նա եղել է մոտ 35 տարեկան:
Թե նա քանի օր առաջ է սպանվել կինը կպարզեն դատաբժիշկները, սակայն մարմնի վրա չկան նեխածության տարրեր, ինչից ենթադրվում է, որ կինը վաղուց չի սպանվել:
Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ դիակի ինքնությունը պարզելու ուղղութամբ:










