Երևանում հոգեկան խնդիրներ ունեցող քաղաքացին ծեծել է 45-ամյա հարևանին, ով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com

10:56 • 13.11.17

Երեկ՝ ժամը 23:40-ի սահմաններում Երևանի Մալաթիա վարչական շրջանից «Արամյանց» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի քաղաքացի՝ Երևան քաղաքի Րաֆֆու փողոցի բնակիչ, 45-ամյա Սամվել Պետրոսյանը։

Այս մասին հայտնում է shamshyan.com կայքը։

Ոստիկանները պարզել են, որ նա տեղափոխվել է իրենց շենքի բակից, որտեղ նրա վրա է հարձակվել հարևանը՝ 38-ամյա Սերգեյ Պետրոսյանը, ով վիճաբանության ժամանակ ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել Ս. Պետրոսյանին:  Ոստիկանները հայտնաբերել են տնօրենին ծեծի ենթարկած Ս. Պետրոսյանին և տեղափոխել են «Նուբարաշեն» հոգեբուժական հիվանդանոց:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։