Նախնական տվյալներով՝ Իրանում և Իրաքում տեղի ունեցած երկրաշարժից տուժածների մեջ հայեր չկան․ԱԳՆ
Նախնական տվյալներով՝ Իրանում և Իրաքում տեղի ունեցած երկրաշարժից տուժածների մեջ հայեր չկան․ այս մասին Tert.am-ին հայտնեց ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:
«Առայժմ տեղեկատվությունը ճշտվում է: Այդ շրջաններում հայեր չեն բնակվում»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 12-ի երեկոյան Իրանի և Իրաքի սահմանին տեղի է ունեցել 7.3 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ, ինչի հետևանքով զոհերի թիվը հասել է 211-ի, մինչդեռ տուժածների թիվը հասնում է մի քանի հազարի:










