Իրադարձային
-ից
-ը
11:43 • 13.07.17Գաբրիել Գյոզալյանն ազատվեց Արագածոտնի մարզպետի պաշտոնից. նրան փոխարինեց Աշոտ ՍիմոնյանըԱյսօր կառավարության նիստին ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը ներկայացրեց Աշոտ Սիմոնյանին Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետ նշանակելու մասին որոշման նախագիծը:
11:30 • 13.07.17Թրամփը հայտարարել է, որ չի մեղադրում որդուն ռուս փաստաբանի հետ հանդիպելու համարԹրամփը նշել է, որ չի մեղադրում իր որդուն հանդիպման համար՝ դա համարելով ոչ ավանդական նախընտրական արշավի թեժ պահին կայացված որոշում:
11:24 • 13.07.17Դոնալդ և Մելանյա Թրամփերը ժամանել են Փարիզ (լուսանկարներ)Թե՛ Թրամփի, թե՛ նրա ֆրանսիացի գործընկեր Էմանուել Մակրոնի համար այս հանդիպումը կարևոր է, քանի որ երկուսն էլ նորընտիր ղեկավարներ են ու իրենց դիրքերն ամրապնդելու կարիք ունեն:
11:11 • 13.07.17Մեքսիկայի դատարանը 27 տարվա ազատազրկման է դատապարտել ոստիկաններին, որոնք փախել էին հանցագործներից2016թ.-ին Սինալոա նահանգի Քրիստո-Ռեյ քաղաքում տեղի բնակիչներից մեկի ահազանգով դեպքի վայր ժամանած ոստիկանները հայտնաբերել են բեռնատարներով ավազակների խմբերի, սակայն...
11:09 • 13.07.17ՔԿՀ-ում հայտնաբերվել են դեղերով, ներարկիչներով և կանաչավուն զանգվածով լի ծխախոտի տուփերՆշվում է, որ տուփերի մեջ առկա էին 75 դեղապատիճ, 3,7 գրամ քաշով կանաչավուն զանգված, 3-ական 3մլգ. և 1մլգ. տարողությամբ մեկանգամյա օգտագործման ներարկիչներ, մեկանգամյա օգտագործման ներարկչի 16 ասեղ և «B-8» գրառմամբ 4 դեղահաբ:
10:47 • 13.07.17ՊՊԾ գունդը զավթելու մեջ մեղադրվող Արամ Հակոբյանի տեսակցությունների համար սահմանված արգելքը վերացվել էՈստիկանության ՊՊԾ գունդը զավթելու մեջ մեղադրվող Արամ Հակոբյանի տեսակցությունների համար սահմանված արգելքը վերացվել է: «Միջնորդություն եմ ներկայացրել սահմանված տեսակցությունների արգելքը վերացնելու վերաբերյալ, որը դատավոր Արտուշ Գաբրիելյանը բավարարել է»։
10:43 • 13.07.17Հայտնի են 2018թ. «Ավրորա» մրցանակի շնորհման և 3-րդ ամենամյա Aurora Dialogues քննարկումների անցկացման օրերը«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը հայտնում է, որ 2018թ. «Ավրորա» մրցանակի շնորհման արարողությունը, Aurora Dialogues քննարկումները և մի շարք այլ կարևոր միջոցառումներ տեղի կունենան 2018թ. հունիսի 8-10-ը Հայաստանում:
10:36 • 13.07.17CNN-ը հրապարակել է Թրամփի և Ալիևի նախկին փեսայի հանդիպման տեսագրությունը (տեսանյութ)Ամերիկյան CNN հեռուստաալիքը հրապարակել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի ու ռուսաստանաբնակ ադրբեջանցի գործարարներ Արազ և Էմին Աղալարովների հանդիպման տեսագրությունը: Հայտնի է, որ 37-ամյա Էմին Աղալարովն Ադրբեջանի...
10:27 • 13.07.17Իտալիայում մոտ 700 զբոսաշրջիկ է տարհանվել նավով՝ Սիցիլիայում մոլեգնող անտառային հրդեհների պատճառով (լուսանկարներ)Քաղաքապետը կոչ է արել իր «կարեկից և մեծահոգի» քաղաքի բնակիչներին համախմբվել: Նա նշել է, որ անհրաժեշտ է մեքենաներով դիմավորել մարդկանց նավահանգստում և նրանց տեղափոխել դպրոցներ:
10:07 • 13.07.17Նյու Յորքի իշխանությունները 32 մլն դոլար կծախսեն առնետների դեմ պայքարի համար«Մենք հրաժարվում ենք առնետներին Նյու Յորքի կյանքի մի մասը համարել», - այսպիսի հայտարարությամբ է հանդես եկել Նյու Յորքի քաղաքապետ Բիլ դե Բլազիոն:
09:37 • 13.07.17Սպիտակ տունը «ծիծաղելի» է անվանել Թրամփի պաշտոնանկության մասին նախաձեռնությունըԱվելի վաղ հաղորդվել է, որ ԱՄՆ Դեմոկրատական կուսակցությունից կոնգրեսականներ Բրեդ Շերմանն ու Էլ Գրինն առաջադրել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնանկության նախաձեռնություն...
06:57 • 13.07.17Բրազիլիայի նախկին նախագահը դատապարտվել է 9.5 տարվա ազատազրկմանՆախկին նախագահը մասնավորապես մեղադրվում է իր դղյակ հիշեցնող հսկա տունը չհայտարարագրելու և OAS շինարարական ընկերությունից 747.8 հազար դոլար վերցնելու մեջ՝ Petroleo Brasileiro պետական ընկերության հետ միասին պայմանագրեր ստանալու գործում օգնելու դիմաց:
05:11 • 13.07.17Պուտինը կցանկանար որպես ԱՄՆ նախագահ տեսնել Քլինթոնին. ԹրամփԱյնուամենայնիվ, նա բարձր է գնահատել G20-ի գագաթնաժողովի շրջանակում Պուտինի հետ հանդիպումը, ինչը ցույց տվեց, որ երկու երկրները կարող են միասին աշխատել այնպիսի հարցերի շուրջ, ինչպիսին, օրինակ, Սիրիան է կամ Հյուսիսային Կորեան:
04:38 • 13.07.17ՆԱՏՕ-ն կոչ է արել Հյս. Կորեայի հանդեպ նոր պատժամիջոցներ սահմանելՀյուսիսատլանտյան դաշինքը խստորեն քննադատում է Հյս. Կորեայի վերջին գործողությունները, որոնք կոպտորեն խախտում են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բազմաթիվ բանաձևեր, ինչպես նաև սպառնում տարածաշրջանում խաղաղությանն ու անվտանգությանը:
03:24 • 13.07.17ԱՄՆ Կոնգրեսում Դեմոկրատները Թրամփին պաշտոնանկ անելու նախագիծ են առաջ քաշելԴեմոկրատների կարծիքով՝ նախագահի նախին թեկնածու Հիլարի Քլինթոնի դեմ կոմպրոմատ ստանալու Թրամփի որդու փորձն ապացուցում է, որ Թրամփի նախընտրական շտաբն աջակցություն է ստացել Ռուսաստանից։
