ԱՄՆ Կոնգրեսում Դեմոկրատները Թրամփին պաշտոնանկ անելու նախագիծ են առաջ քաշել
ԱՄՆ Դեմոկրատական կուսակցությունից կոնգրեսականներ Բրեդ Շերմանն ու Էլ Գրինն առաջադրել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնանկության նախաձեռնություն՝ անցյալ տարվա նախագահական ընտրություններում ՌԴ հնարավոր միջամտության հետաքննությանը խոչընդոտելու պատճառով։
Դեմոկրատների կարծիքով՝ նախագահի նախին թեկնածու Հիլարի Քլինթոնի դեմ կոմպրոմատ ստանալու Թրամփի որդու փորձն ապացուցում է, որ Թրամփի նախընտրական շտաբն աջակցություն է ստացել Ռուսաստանից։
Կոնգրեսականները նշել են, որ թե՛ դեմոկրատները, և թե՛ անգամ հանրապետականները ապշած են Թրամփի ոչ պրոֆեսիոնալ մոտեցումից։










