ՔԿՀ-ում հայտնաբերվել են դեղերով, ներարկիչներով և կանաչավուն զանգվածով լի ծխախոտի տուփեր

11:09 • 13.07.17

Հուլիսի 12-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի հսկիչ անցագրային կետի ետնամասից հայտնաբերվել է կպչուն ժապավենով փաթաթված ծխախոտի 2 տուփ:

Այդ մասին տեղեկացնում են ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից:

Նշվում է, որ տուփերի մեջ առկա էին 75 դեղապատիճ, 3,7 գրամ քաշով կանաչավուն զանգված, 3-ական 3մլգ. և 1մլգ. տարողությամբ մեկանգամյա օգտագործման ներարկիչներ, մեկանգամյա օգտագործման ներարկչի 16 ասեղ և «B-8» գրառմամբ 4 դեղահաբ:

Առգրավվածն ուղարկվել է դատաքիմիական փորձաքննության:

Նախապատրաստվում են նյութեր:

ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժին