Իտալիայում մոտ 700 զբոսաշրջիկ է տարհանվել նավով՝ Սիցիլիայում մոլեգնող անտառային հրդեհների պատճառով (լուսանկարներ)

10:27 • 13.07.17

Իտալիայում մոտ 700 զբոսաշրջիկ է տարհանվել նավով՝ Սիցիլիայում մոլեգնող անտառային հրդեհների պատճառով, հայտնում է BBC-ն:


Ձկնորսները և նավերի սեփականատերերը միացել են փրկարարներին տարհանման իրականացմանն օգնելու համար, երբ կրակը մոտեցել է ծովափնյա Կալամպիզո հանգստավայրին:


Մոտակա Սան Վիտո Լո Կապո քաղաքի քաղաքապետ Մատեո Ռիզոն օգնության կոչ է արել բոլոր նրանց, ովքեր ունեն «ապահով և վստահելի նավեր»:


Նա Facebook սոցցանցի իր էջում Պալերմոյից արևմուտք ընկած գյուղում իրավիճակը «հրատապ» է անվանել:


Տարհանվածները տեղափոխվել են Սան Վիտոյի դպրոցներ: Քաղաքապետը կոչ է արել իր «կարեկից և մեծահոգի» քաղաքի բնակիչներին համախմբվել: Նա նշել է, որ անհրաժեշտ է մեքենաներով դիմավորել մարդկանց նավահանգստում և նրանց տեղափոխել դպրոցներ:


Կալամպիզոյի հրդեհի հետևանքով վիրավորների մասին չի հաղորդվում:


Հայտնի է, որ Իտալիայի հարավում ջերմաստիճանը հասել է +40 աստիճանի՝ առանց տեղումների ամիսներից հետո:


Իտալիայում փրկարարները պայքարում են մի քանի անտառային հրդեհի դեմ, որոնք առաջացել են Վեզուվ հրաբխի լանջերին: Հրդեհներից առաջացած ծուխը երևում է մոտակայքում գտնվող Նեապոլ քաղաքից:


Ազգային հրշեջ ծառայությունը հայտնել է, որ երկրի տարածքում չորեքշաբթի օրվա դրությամբ պայքարում է 288 անտառային հրդեհի տարածման դեմ:

 

IN PICTURES: Fire rages at Italy's Mount Vesuvius

A huge blaze has broken out at Mount Vesuvius