Պուտինը կցանկանար որպես ԱՄՆ նախագահ տեսնել Քլինթոնին. Թրամփ

05:11 • 13.07.17

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը իրականում կցանկանար որպես ԱՄՆ նախագահ տեսնել Հիլարի Քլինթոնին, հայտարարել է Դոնալդ Թրամփը:


Այնուամենայնիվ, նա բարձր է գնահատել G20-ի գագաթնաժողովի շրջանակում Պուտինի հետ հանդիպումը, ինչը ցույց տվեց, որ երկու երկրները կարող են միասին աշխատել այնպիսի հարցերի շուրջ, ինչպիսին, օրինակ, Սիրիան է կամ Հյուսիսային Կորեան:


«Կարծում եմ՝ մենք լավ լեզու գտանք: ԱՄՆ-ն հզոր միջուկային տերություն է: Ռուսաստանը՝ նույնպես: Անիմաստ է հարաբերությունների որոշակի մակարդակ չպահպանելը»,- նշել է Թրամփը:


«Սակայն եթե Քլինթոնը հաղթեր, մեր պաշտպանությունը կոչնչանար, իսկ էներգիան է՛լ ավելի կթանկանար, ինչն էլ կուզենար Պուտինը: Ես իմ նախագահության օրոք ուզում եմ ամրապնդել երկրի պաշտպանությունը, ինչը նրան դուր չի գալիս»,-  եզրափակել է Թրամփը: