Մեքսիկայի դատարանը 27 տարվա ազատազրկման է դատապարտել ոստիկաններին, որոնք փախել էին հանցագործներից

11:11 • 13.07.17

Մեքսիկայի դատարանը 27 տարվա ազատազրկման է դատապարտել ոստիկաններին, որոնք փախուստի էին դիմել հանցագործներից։

Ինչպես հայտնում է lenta.ru-ն, 2016թ.-ին Սինալոա նահանգի Քրիստո-Ռեյ քաղաքում տեղի բնակիչներից մեկի ահազանգով դեպքի վայր ժամանած ոստիկանները հայտնաբերել են բեռնատարներով ավազակների խմբերի, սակայն համապատասխան գործողություններ ձեռնարկելու փոխարեն՝ նրանք փախել են դեպքի վայրից, ինչի արդյունքում հանցագործներին հաջողվել է առևանգել 27 տարեկան տղամարդու։

Առևանգման և ոստիկանների փախուստի կադրերը ֆիքսվել են փողոցում առկա տեսախցիկի միջոցով, ինչն էլ ծառայել է որպես ապացույց դատական գործի ընթացքում։

Փորձելով արդարանալ՝ ոստիկանները դատարանում պնդել են, որ դա եղել է ոստիկանական գործողության մարտավարություն, քանի որ հանցագործները քանակով գերազանցել են անվտանգության աշխատակիցներին։ Մինչդեռ մեքսիկական դատարանն այս արդարացումը հաշվի չի առել և դատապարտել է ոստիկաններին 27 տարվա ազատազրկման։