Նյու Յորքի իշխանությունները 32 մլն դոլար կծախսեն առնետների դեմ պայքարի համար
ԱՄՆ-ի Նյու Յորք քաղաքի իշխանությունները 32 մլն ամերիկյան դոլար կծախսեն առնետների բազմացման դեմ պայքարի շրջանակում, այս մասին հայտնում է korrespondent.net-ը:
«Մենք հրաժարվում ենք առնետներին Նյու Յորքի կյանքի մի մասը համարել», - այսպիսի հայտարարությամբ է հանդես եկել Նյու Յորքի քաղաքապետ Բիլ դե Բլազիոն:
Առնետների բազմացման դեմ լայնամասշտաբ գործողություններ կիրականացվեն մեգապոլիսի մի քանի շրջաններում:
Տեղական իշխանությունները մտադիր են բարձրացնել չնախատեսված վայրերում աղբ թափելու համար սահմանված տուգանքի չափերը, ցեմենտապատել բնակելի շենքերի նկուղային հարկերը, ինչպես նաև փոխարինել աղբի տարաներն արևային մարտկոցներով աշխատող կոմպակտորներով:










