Իրադարձային
-ից
-ը
15:05 • 18.06.17Անտառային հրդեհների պատճառով Պորտուգալիայում զոհվել է ավելի քան 40 մարդ. նրանցից 16-ը կենդանի այրվել է ավտոմեքենաներում (լուսանկարներ)«Զոհերի թիվը դեռ կարող է մեծանալ»,- նախազգուշացրել է վարչապետը՝ ելույթ ունենալով քաղաքացիական պաշտպանության ծառայության գլխավոր գրասենյակում:
14:27 • 18.06.17Իրաքի զորքերը սկսել են Մոսուլի հին քաղաքի գրոհըՀաղորդագրության համաձայն՝ հատուկ նշանակության զորքերը շարժվում են արևմուտքից, իսկ դաշնային ոստիկանությունը՝ հարավից:
13:53 • 18.06.17Քրեական հեղինակություն «Դոն Պիպոյի» սպանության նախապատրաստության գործը կքննի ԱԱԾ-ն«Դոն Պիպո» մականվամբ հայտնի քրեական հեղինակություն Արթուր Ասատրյանի սպանության նախապատրաստության քրեական գործը կքննի Ազգային անվտանգության ծառայությունը։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց վնասազերծված խմբի անդամներից Արկադի Քոչինյանի պաշտպան...
13:32 • 18.06.17Կոտայքի մարզում 36-ամյա տղամարդու դի է տեղափոխվել հիվանդանոց. ըստ տեղեկությունների՝ նա վրաերթի է ենթարկվել. Shamshyan.comՈստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Եղվարդ քաղաքի բնակիչ, 36-ամյա Սարգիս Սայանն էր, ով, ըստ նախնական տեղեկությունների՝ բախվել է Արագածոտնի մարզի Հարթավան գյուղի բնակիչ, 38-ամյա Ասատրյանին պատկանող խոտհունձի...
12:34 • 18.06.17Սաուդյան Արաբիայի առափնյա անվտանգության աշխատակիցները կրակ են բացել իրանցի ձկնորսների ուղղությամբԸստ Իրանի՝ նույնիսկ եթե իրանցի ձկնորսները հատած լինեին սահմանը՝ Սաուդյան Արաբիայի առափնյա անվտանգության աշխատակիցները իրավունք չունեին կրակ բացելու նրանց ուղղությամբ....
12:08 • 18.06.17Վենեսուելլայի նախագահը մեղադրել է Twitter-ին ֆաշիզմի դրսևորման մեջՄիևնույն ժամանակ նախագահը կոչ է արել իր կողմնակիցներին շարունակել հաշիվներ բացել Twitter-ում և ընդգծել, որ սոցցանցերում ինֆորմացիոն պայքարը շատ կարևոր է:
10:12 • 18.06.17Փրկարարներին հաջողվել է կանխել Կիևյան կամրջից ինքնասպանության փորձը. քաղաքացին տեղափոխվել է ոստիկանությունՀունիսի 18-ին, ժամը 00:31-ին ՀՀ ԱԻՆ ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կիևյան կամրջի վրա մոտ 10 տարեկան երեխան տարօրինակ վարք է ցուցաբերում (պարբերաբար մոտենում է ճաղավանդակներին և հեռանում). անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
06:37 • 18.06.17ԱՄՆ-ն հաստատել է Աֆղանստանում մի խումբ ամերիկացի զինվորների վիրավորվելու լուրերը«Մեզ հայտնի է այն պատահարի մասին, որը կատարվել է Մազարի Շարիֆում, Քեմփ Շահին բազայում։ Այժմ մենք կարող ենք հաստատել, որ ԱՄՆ-ի զինծառայողներից ոչ մեկ չի մահացել, միայն վիրավորվել են մի քանիսը»,- ասել է Պենտագոնի ներկայացուցիչը։
05:07 • 18.06.17Իտալիայում նավի բախումից 50 մարդ է վիրավորվելԻնչպես հայտնում են տեղական լրատվամիջոցները, տասնյակ ուղևորներ բախումից ընկել են, ինչի հետևանքով 50 մարդ է տեղափոխվել հիվանդանոց։
04:26 • 18.06.17ԱՄՆ-ում բողոքի ցույցի ժամանակ գրեթե 20 մարդ է ձերբակալվելՑուցարարները, ովքեր հանդես են եկել դատարանի որոշման դեմ, որն ուրբաթ արդարացրել է ոստիկան Ջերոնիմո Յանեսին, իրենց բողոքն արտահայտել են շատ բանուկ մայրուղու վրա, ինչի պատճառով էլ բերման են ենթարկվել ոստիկանների կողմից:
03:43 • 18.06.17Վրաստանի 5 քաղաքացի ձերբակալվել են Թուրքիայի Անթալիա քաղաքում՝ կողոպուտի մեղադրանքովՀանցավոր խմբից առգրավել են հեռախոսներ, համակարգիչներ և այլ տեխնիկա: Վրաց ոստիկանության խոսքով դեսպանատունը պատրաստ է ձերբակալվածներին տրամադրել փաստաբաններ, սակայն նրանք դեռ նման խնդրանքով չեն դիմել։
03:04 • 18.06.17Մեծ Բրիտանիայում Ելիզաբեթ Երկրորդ թագուհուն նվիրված շքերթի ժամանակ 5 զինվոր ուշագնաց է եղել (լուսանկարներ)Ելիզաբեթ Երկրորդ թագուհում նվիրված հատուկ շքերթի ժամանակ օդի ջերմաստիճանը հասել է 27 աստիճանի, ինչը Լոնդոնի համար բավական բարձր ցուցանիշ է: Շոգի հետևանքով 5 գվարդիականներ ուշագնաց են եղել:
02:17 • 18.06.17Բրիտանացիները Եթովպիայում հսկաների մոռացված քաղաք են հայտնաբերելԵթովպիայի արևելյան շրջանում բրիտանացի հնագետների խումբը հայտնաբերել է մոռացված Հարլա քաղաքը, որը կառուցվել է մ.թ.ա. 10-րդ դարում:
01:32 • 18.06.17Գայլերը հոշոտել են ոչխարներ. ԱԻՆՍտացված տեղեկությունը փոխանցվել է Գավառի փոխքաղաքապետին և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գյուղատնտեսության նախարարության ներկայացուցչին:
01:19 • 18.06.17Սաուդյան Արաբիան և Իսրայելը տնտեսական համագործակցություն են սկսում. TimesԱրաբական և ամերիկյան աղբյուրների հաղորդմամբ` նախնական բանակցությունների արդյունքում Իսրայելին հնարավորություն կտրվի իր գործարար ոլորտը զարգացնել Պարսից ծոցում, ինչպես օրինակ` երկրի El Al ազգային ավիափոխադրողին կթույլատրվի թռչել թագավորության օդային տարածքով:
