Մեծ Բրիտանիայում Ելիզաբեթ Երկրորդ թագուհուն նվիրված շքերթի ժամանակ 5 զինվոր ուշագնաց է եղել (լուսանկարներ)

03:04 • 18.06.17

Հունիսի 17-ին Մեծ Բրիտանիայում նշել են թագուհու տարեդարձը, ինչի առիթով ավանդական միջոցառում է անցկացվել Բուքինգեմյան պալատում, հայտնում են բրիտանական լրատվամիջոցները:

Ելիզաբեթ Երկրորդ թագուհում նվիրված հատուկ շքերթի ժամանակ օդի ջերմաստիճանը հասել է 27 աստիճանի, ինչը Լոնդոնի համար բավական բարձր ցուցանիշ է: Շոգի հետևանքով 5 գվարդիականներ ուշագնաց են եղել: