Իտալիայում նավի բախումից 50 մարդ է վիրավորվել

05:07 • 18.06.17

Medmar մասնավոր ընկերության նավի 50 ուղևորները բազմաթիվ վնասվածքներ են ստացել Իտալիայի հարավարևմտյան Իսկյա կղզու նավահանգիստներից մեկում կառանացցին նավի բախումից:

Ինչպես հայտնում են տեղական լրատվամիջոցները, տասնյակ ուղևորներ բախումից ընկել են, ինչի հետևանքով 50 մարդ է տեղափոխվել հիվանդանոց։

Իտալական իշխանությունների որոշմամբ նավի վրա անմիջապես ստուգումներ են սկսվել: