Վրաստանի 5 քաղաքացի ձերբակալվել են Թուրքիայի Անթալիա քաղաքում՝ կողոպուտի մեղադրանքով

03:43 • 18.06.17

Վրաստանի 5 քաղաքացի ձերբակալվել են Թուրքիայի Անթալիա քաղաքում՝ կողոպուտի մեղադրանքով:


Ձերբակալվածները, որոնցից մեկը կին է, բնակարաններ են թալանել ու մեքենաներ առևանգել։

Հանցավոր խմբից առգրավել են հեռախոսներ, համակարգիչներ և այլ տեխնիկա: Վրաց ոստիկանության խոսքով դեսպանատունը պատրաստ է ձերբակալվածներին տրամադրել փաստաբաններ, սակայն նրանք դեռ նման խնդրանքով չեն դիմել։