ԱՄՆ-ում բողոքի ցույցի ժամանակ գրեթե 20 մարդ է ձերբակալվել

04:26 • 18.06.17

ԱՄՆ Մինեսոտա նահանգի Սենթ Փոլ կոչվող քաղաքում բողոքի ցույցի ժամանակ 18 մարդ ձերբակալվել է, հայտնում է USA Today-ը:

Ցուցարարները, ովքեր հանդես են եկել դատարանի որոշման դեմ, որն ուրբաթ արդարացրել է ոստիկան Ջերոնիմո Յանեսին, իրենց բողոքն արտահայտել են շատ բանուկ մայրուղու վրա, ինչի պատճառով էլ բերման են ենթարկվել ոստիկանների կողմից:


Հիշեցնենք, որ Յանեսը մեղադրվում էր աֆրոամերիկացի Ֆիլանդո Կաստիլեի սպանության մեջ: