Կոտայքի մարզում 36-ամյա տղամարդու դի է տեղափոխվել հիվանդանոց. ըստ տեղեկությունների՝ նա վրաերթի է ենթարկվել. Shamshyan.com

13:32 • 18.06.17

Այսօր՝ հունիսի 18-ին ժամը 10:00-ի սահմաններում Եղվարդ քաղաքի Նաիրի բժշկական կենտրոնից ոստիկանության Նաիրիի բաժին ահազանգ է ստացվել, որ իրենց մոտ է տեղափոխվել մահացած քաղաքացի:

Ինչպես տեղեկցնում է Shamshyan.com-ը, հիվանդանոց է մեկնած ոստիկանները պարզել են, որ մահացածը հիվանդանոց է տեղափոխվել է Եղվարդ քաղաքի Սաֆարյան փողոցից:


«Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Եղվարդ քաղաքի բնակիչ, 36-ամյա Սարգիս Սայանն էր, ով, ըստ նախնական տեղեկությունների՝ բախվել է Արագածոտնի մարզի Հարթավան գյուղի բնակիչ, 38-ամյա Ասատրյանին պատկանող խոտհունձի կոմբայնին:

Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ կոմբայնավարը փախուստի չի դիմել, մի քանի քաղաքացիների հետ օգնություն է ցուցաբերել Ս. Սայանին և նրան շտապ տեղափոխել են հիվանդանոց, որտեղ, սակայն, գիտակցության չգալով՝ Ս. Սայանը մահացել է»,- գրում է կայքը:

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: