Անտառային հրդեհների պատճառով Պորտուգալիայում զոհվել է ավելի քան 40 մարդ. նրանցից 16-ը կենդանի այրվել է ավտոմեքենաներում (լուսանկարներ)

15:05 • 18.06.17

Պորտուգալիայում անտառային հրդեհների զոհ է դարձել առնվազն 43 մարդ, նրանց մի մասը հայտնվել է հրդեհի թակարդում, երբ նրանց ավտոմեքենաներն արգելափակման մեջ են հայտնվել ճանապարհի վրա, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը:


Եվս 59 մարդ՝ այդ թվում հրշեջներ, ստացել են տարբեր ծանրության այրվածքներ:


Երկրի վարչապետ Անտոնիու Կոշտան տեղի ունեցածն անվանել է «մեծ ողբերգություն»:


«Զոհերի թիվը դեռ կարող է մեծանալ»,- նախազգուշացրել է վարչապետը՝ ելույթ ունենալով քաղաքացիական պաշտպանության ծառայության գլխավոր գրասենյակում:


Ներքին գործերի հարցով պետական քարտուղար Խորխե Գոմեսը լրագրողներին հայտնել է, որ 16 մարդ կենդանի այրվել է ավտոմեքենաներում երկրի արևելքում գտնվող Պեդրոգան-Գրանդի քաղաքի ավտոճանապարհի վրա: Նրանք փորձում էին հեռանալ անտառային հրդեհների տարածքից:


Նշվում է, որ կրակը տարածվում է մեծ արագությամբ՝ միաժամանակ շարժվելով չորս ուղղությամբ:


Պորտուգալիայի որոշ շրջաններում վերջին օրերին ջերմաստիճանը գերազանցում էր 40 աստիճանը:

Пожпр в Португалии

Сгоревший дом в поселке Педроган-Гранди

Пожар в Португалии

Пожар в Португалии