Բրիտանացիները Եթովպիայում հսկաների մոռացված քաղաք են հայտնաբերել
Եթովպիայի արևելյան շրջանում բրիտանացի հնագետների խումբը հայտնաբերել է մոռացված Հարլա քաղաքը, որը կառուցվել է մ.թ.ա. 10-րդ դարում:
Ինչպես փոխանցում է BBC-ն, քաղաքի ներսում 7-րդ դարի մզկիթ է հայտնաբերվել: Հնագետների խոսքով` Հարլան ժամանակին հսկաների քաղաք էր համարվում:
Բրիտանացի պրոֆեսորի խոսքով` քաղաքը տարածաշրջանային արհեստագործական և առևտրական կենտրոն է եղել, որտեղ կենտրոնանում էին ոսկերչական իրեր պատրաստելու վրա: Իսկ բնակչությունը բազմազգ է եղել, քանի որ մարդիկ տարբեր երկրներից եկել են առևտուր անելու համար:
Նախկինում առասպելներ են տարածված եղել, որ քաղաքի հայտնաբերման վայրում հսկաներ են բնակվել: Դրա պատճառը, հավանաբար, խոշոր ժայռաբեկորներից պատրաստված կառույցներն են:
Հնագետների թիմը մտադիր է վերլուծության ենթարկել տեղի գերեզմանոցից վերցված շուրջ 300 առարկա` պարզելու համար, թե ինչով են սնվել այնտեղ թաղված մարդիկ: Պեղումները կշարունակվեն հաջորդ տարի:










