ԱՄՆ-ն հաստատել է Աֆղանստանում մի խումբ ամերիկացի զինվորների վիրավորվելու լուրերը

06:37 • 18.06.17

ԱՄՆ-ն հաստատել է Աֆղանստանում մի խումբ ամերիկացի զինվորների վիրավորվելու լուրերը:

«Մեզ հայտնի է այն պատահարի մասին, որը կատարվել է Մազարի Շարիֆում, Քեմփ Շահին բազայում։ Այժմ մենք կարող ենք հաստատել, որ ԱՄՆ-ի զինծառայողներից ոչ մեկ չի մահացել, միայն վիրավորվել են մի քանիսը»,- ասել է Պենտագոնի ներկայացուցիչը։

Նա նաև նշել է, որ տվյալ պատահարի շուրջ արդեն համապատասխան հետաքննություն է սկսվել։