Իրադարձային
-ից
-ը
14:27 • 15.05.17ՌԴ ափերից ոչ հեռու ընկած հյուսիսկորեական հրթիռն իր տեսակի մեջ նոր է ու միջուկային մեծ մարտագլխիկ կրելու հնարավորություն ունի. BBCՀյուսիսային Կորեայի իշխանությունները հայտարարել են, որ այս փորձարկման միջոցով ցանկացել են ստուգել նորաստեղծ բալիստիկ հրթիռի հնարավորությունները:
13:50 • 15.05.17Ասիական երկրներում սկսվել է WannaCry վիրուսի երկրորդ ալիքըԿիբեռհարձակումների առաջացման դեպքում աջակցություն տրամադրող JPCERT ճապոնական ոչ կառավարական կազմակերպության տվյալներով՝ հաքերների նոր հարվածը Ճապոնիայում հասցվել է երկու հազար համակարգչի:
13:40 • 15.05.17Չինաստանում տղամարդը փրկել է գնացքի տակ նետվել պատրաստվող աղջկան (տեսանյութ)Կայարանի աշխատակիցը բռնել է աղջկան անխուսափելի թվացող ողբերգությունից մեկ վայրկյան առաջ: Դեպքը տեղի է ունեցել մայիսի 10-ին՝ ծանրաբեռնված երկաթուղային կայարաններից մեկում:
13:32 • 15.05.17ՆԱՍԱ-ն ցույց է տվել Մարսի՝ ջրհեղեղից տուժած հատվածըՆշվում է, որ լուսանկարն արվել է «Կարմիր մոլորակի» ուսումնասիրությամբ զբաղվող MRO արբանյակին կցված HiRISE (High Resolution Imaging Science Experiment) գիտական սարքի միջոցով:
13:13 • 15.05.17Գլոբալ կիբեռհարձակումն իրականացնողներն ավելի քան 40.000 դոլար են ստացել. լրատվամիջոցներՈւժային կառույցները շարունակում են հետևել 3 առցանց հաշիվներին, որոնց վրա հաքերային հարձակումից տուժածները բիթքոինների տեսքով գումար են ուղարկել:
12:47 • 15.05.1725-ամյա քիմիկոսը «Միսս ԱՄՆ» մրցույթի հաղթող է դարձել (լուսանկարներ)Այժմ Մաքքալոուն պետք է Միացյալ Նահանգները ներկայացնի «Միսս տիեզերք» գեղեցկության մրցույթում:
12:39 • 15.05.17Microsoft-ի ղեկավարը խոսել է մասշտաբային կիբեռհարձակման մեջ հատուկ ծառայությունների մեղավորության մասինՆրա խոսքով՝ կառավարությունները ծրագրային ապահովման մեջ խոցելի տեղերի մասին տվյալներ են հավաքում իրենց նպատակների համար, իսկ այնուհետև հաքերներն օգտագործում են այդ տվյալները կիբեռհարձակումների համար:
12:14 • 15.05.17Մոսկվայում մինչև 2020թ. մետրոյի 60-ից ավելի նոր կայարան կբացվիՄոսկվայի մետրոպոլիտենի տնօրեն Դմիտրի Պեգովը հայտարարել է, որ մինչև 2020թ. իրենք մետրոյի մոտ 150 կմ երկարությամբ նոր գծեր կանցկացնեն...
11:48 • 15.05.17«Մեծ պայթյունի տեսություն» սիթքոմից Շելդոնն ամուսնացել է ընկերոջ հետ44-ամյա Փարսոնսի ընտրյալը գրաֆիկական դիզայներ Թոդ Սպիվակն է, որի հետ նա հանդիպում էր 2003 թվականից: Հարսանեկան արարողությունը կայացել է Նյու Յորքում գտնվող Rainbow Room ռեստորանում:
11:27 • 15.05.17Ղրղզստանում կարուսելի ընկնելու հետևանքով 10 հոգի է տուժել (տեսանյութ)Մետաղե շղթայական կարուսելի պոկվելու հետևանքով 10 հոգի ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ, նրանցից 5-ը հոսպիտալացվել են:
11:18 • 15.05.17Նավթը թանկացել է արդյունահանման սահմանափակման հարցով գործարքի հնարավոր երկարաձգման տեղեկությունների ֆոնինԴա տեղի է ունեցել ինը ամսով նավթի արդյունահանումը նվազեցնելու վերաբերյալ ՕՊԵԿ-ի գործարքի երկարաձգման հնարավորության մասին նորությունների ֆոնին...
11:01 • 15.05.17Վիտալի Կլիչկոն պարել է Բրիթնի Սփիրսի երգի տակ (տեսանյութ)Կլիչկոն ելույթ է ունեցել «Եվրատեսիլ-2017» համաեվրոպական երգի մրցույթի անցկացմանն աջակցած կամավորների առաջ ու ինքնատիպ պարով շնորհակալություն հայտնել նրանց կատարած աշխատանքի համար:
10:56 • 15.05.17Մահացել է «Մեղքերի քաղաք», «Վրիժառուները» ֆիլմերից հայտնի դերասան Փաուերս ԲուտըՄահվան մասին հայտնել է դերասանի գործակալը: Հայտնի է, որ դերասանը մահացել է քնած ժամանակ՝ Լոս Անջելեսի իր տանը:
10:54 • 15.05.17Սերժ Սարգսյանը ամառային զորակոչ անցկացնելու և զորացրում կատարելու մասին հրամանագիր է ստորագրել«Հիմք ընդունելով «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ և «Այլընտրանքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածները` ո ր ո շ ու մ ե մ ...»։
10:54 • 15.05.17Թուրքմենստանի նախագահը ճաղերի հետև է ուղարկել մոտ 50 պետական չինովնիկի` փողերի յուրացման համար (լուսանկար)Փորձագետների կարծիքով՝ նման լայնամասշտաբ կադրային զտման պատճառն Ասիական 5-րդ խաղերի համար նախատեսված բյուջեից մեծ գումարների յուրացումն է:
