Թուրքմենստանի նախագահը ճաղերի հետև է ուղարկել մոտ 50 պետական չինովնիկի` փողերի յուրացման համար (լուսանկար)
Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովն ակտիվ կադրային զտումներ է սկսել իշխանության ներսում և սկսել է երկրի գլխավոր դատախազ Ամանմըրատ Խալըևից, այս մասին հայտնում է ng.ru-ն:
Հայտնի է, որ գլխավոր դատախազից բացի՝ ձերբակալվել են Ներքին գործերի նախարարության և այլ գերատեսչությունների շուրջ 50 աշխատակից:
Նշվում է, որ նման ճակատագրի արժանացած չինովնիկները մեղադրվում են կաշառակերության կամ կաշառակերության դեմ անարդյունավետ պայքարի համար:
Մինչդեռ, փորձագետների կարծիքով, նման լայնամասշտաբ կադրային զտման պատճառն Ասիական 5-րդ խաղերի համար նախատեսված բյուջեից մեծ գումարների յուրացումն է:











