Ղրղզստանում կարուսելի ընկնելու հետևանքով 10 հոգի է տուժել (տեսանյութ)

11:27 • 15.05.17

Ղրղզստանի Օշ քաղաքում կարուսելի ընկնելու հետևանքով տուժել է 10 հոգի, այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը:

Մետաղե շղթայական կարուսելի պոկվելու հետևանքով 10 հոգի ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ, նրանցից 5-ը հոսպիտալացվել են:

Հայտնի է, որ շարժման ընթացքում պոկվել է կարուսելի գագաթային մասը:

Ներքին գործերի նախարարության շրջանային վարչությունից հայտնել են, որ պատահարը կարող է լինել տեխնիկական անսարքության հետևանք, սակայն դա արդեն պարզ կլինի փորձագետի անցկացրած ուսումնասիրությունից հետո: