Վիտալի Կլիչկոն պարել է Բրիթնի Սփիրսի երգի տակ (տեսանյութ)
Նախկին բռնցքամարտիկ, ներկայում Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն ելույթ է ունեցել «Եվրատեսիլ-2017» համաեվրոպական երգի մրցույթի անցկացմանն աջակցած կամավորների առաջ ու ինքնատիպ պարով շնորհակալություն հայտնել նրանց կատարած աշխատանքի համար:
Ինչպես նշում է ria.ru-ն, տեսանյութը, որում ամրակազմ քաղաքապետը պարում է հայտնի երգչուհի Բրիթնի Սփիրսի երգերից մեկի հնչյունների ներքո, Twitter սոցկայքում տեղադրել է Կլիչկոյի մամուլի քարտուղարը:
Հիշեցնենք, որ «Եվրատեսիլ-2017»-ի եզրափակիչը կայացել է մայիսի 13-ին: Հաղթող է ճանաչվել Պորտուգալիայի ներկայացուցիչ Սալվադոր Սոբրալը:










