Չինաստանում տղամարդը փրկել է գնացքի տակ նետվել պատրաստվող աղջկան (տեսանյութ)

13:40 • 15.05.17

Չինաստանի Պուտյան քաղաքում ուսանողուհին ցանկացել է ինքնասպան լինել՝ նետվելով գնացքի տակ: Նրա պատահական փրկությունը ֆիքսել են տեսահսկման խցիկները, գրում է life.ru-ն:


Կայարանի աշխատակիցը բռնել է աղջկան անխուսափելի թվացող ողբերգությունից մեկ վայրկյան առաջ: Դեպքը տեղի է ունեցել մայիսի 10-ին՝ ծանրաբեռնված երկաթուղային կայարաններից մեկում:


Բախտի բերմամբ տղամարդն այդ ժամանակ գտնվել է աղջկա կողքին և հասցրել է բռնել նրա ձեռքն ու թույլ չտալ անել ճակատագրական քայլը:


Տղամարդը գլխի վնասվածք է ստացել ընկնելիս: Չնայած նրան, որ նա բավականին ուժեղ հարված է ստացել, տղամարդը շարունակել է աղջկան հեռու քաշել գնացքից: