25-ամյա քիմիկոսը «Միսս ԱՄՆ» մրցույթի հաղթող է դարձել (լուսանկարներ)

12:47 • 15.05.17

Լաս Վեգասում կայացել է «Միսս ԱՄՆ» գեղեցկության մրցույթը, որում հաղթել է Կոլումբիա շրջանը ներկայացնող 25-ամյա Կառա Մաքքալոուն:

Ինչպես նշում է Reuters-ը, երիտասարդ աղջիկը քիմիայի մասնագետ է ու համապատասխան դիպլոմ ունի: Նա աշխատում է  ԱՄՆ միջուկային կարգավորման հարցերով հանձնաժողովում:

Եզրափակիչ փուլում սևամորթ գեղեցկուհին, պատասխանելով ավանդական հարցերին, նշել է, որ իրեն ոչ թե ֆեմինիստ, այլ սեռերի միջև իրավահավասարության աջակից է համարում:

Այժմ Մաքքալոուն պետք է Միացյալ Նահանգները ներկայացնի «Միսս տիեզերք» գեղեցկության մրցույթում: