Իրադարձային
-ից
-ը
13:24 • 04.08.16ՊԲ զինծառայողը դեռևս չպարզված հանգամանքներում մահացու վիրավորում է ստացելՕգոստոսի 4-ին՝ ժամը 09:30-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու վիրավորում է ստացել զինծառայող, 1997թ. ծնված Վահան Վահեի Միքայելյանը:
13:12 • 04.08.16Կյանքիս լավագույն հիշողությունները կապված են ոչ թե քաղաքականության, այլ` ընտանիքիս հետ. Օբամա«Երբ գործերն այդքան էլ լավ չէին ընթանում, ես գալիս էի տուն ու փարատվում այն մտքից, որ նման գեղեցիկ ու ամուր ընտանիք ունեմ»,-ասել է նախագահը:
13:11 • 04.08.16Կողբում որդին գնդակահարել է հորը. նա և ընտանիքի այլ անդամներ հաշվառված են հոգեբուժական դիսպանսերումԱյսօր առավոտյան ժամը 6-ից 6.30-ի սահմաններում Տավուշի մարզի գյուղում ողբերգություն է տեղի ունեցել. գյուղի 25-ամյա բնակիչ Սարո Աբգարյանը որսորդական հրացանով սպանել է հարազատ հորը՝ 61-ամյա Արտաշես Աբգարյանին:
12:32 • 04.08.16Հուսանք, որ բրազիլական ստուգատեսում կարդարացնեք սպասելիքները. Նախագահը ուղերձ է հղել 31-րդ օլիմպիական խաղերի ՀՀ մասնակիցներինՆախագահ Սերժ Սարգսյանն ուղերձ է հղել 31-րդ օլիմպիական խաղերին մասնակցելու նպատակով Բրազիլիա մեկնած Հայաստանի պատվիրակության անդամներին:
12:07 • 04.08.16Գյումրիում ոստիկանների կողմից լրագրողների աշխատանքը խոչընդոտելու վերաբերյալ ՀՔԾ–ում նյութեր են նախապատրաստվում2016թ. հուլիսի 30-ին «www.asparez.am» լրատվական կայքում հրապարակվել է «Գողական անձանց սադրիչ քայլերի հետևանքով Գյումրիում կին և անչափահաս են բերման ենթարկվել, բռնության են ենթարկվել ԳԱԼԱ-ի և News.am-ի աշխատակիցները» …
12:02 • 04.08.16«Սասնա ծռեր» խմբի անդամ Գևորգ Մելքոնյանի նկատմամբ ի սկզբանե ընտրված չի եղել կալանքը որպես խափանման միջոց«Սասնա ծռեր» խմբի անդամներին պաշտպանելու համար ձևավորված պաշտպանական խմբի անդամները ևս նրան չեն պաշտպանում`պատճառաբանելով, թե նրա հարազատները չեն դիմել: Գևորգ Մելքոնյանի նկատմամբ կալանք սահմանելու միջնորդություն քննիչը չի ներկայացրել...
11:48 • 04.08.16ԱՄՆ-ում արջն աղբատար մեքենայի տանիքին նստած 9 կմ ճանապարհ է անցելՄեքենայի վարորդը պարզել է արջի ներկայության մասին միայն այն ժամանակ, երբ լսել է դրա ձայնը:
11:33 • 04.08.16Հրազդան գետում ջրահեղձված քաղաքացին եզդիների շեյխ էր. shamshyan.comՕգոստոսի 2-ին Կոտայքի մարզի Կոտայք գյուղի բնակիչ, 52-ամյա Ալյազ Իբրահիմանը Արզնիի ձորում կնոջ ծննդյան օրը նշելու ժամանակ լողալու նպատակով ցատկել էր Հրազդան գետը, սակայն ջրահեղձ էր եղել:
11:12 • 04.08.16Քիմ Քարդաշյանի մայրը վթարի է ենթարկվել և ջարդել թանկարժեք Rolls Royce-ը (լուսանկարներ, տեսանյութ)Ամերիկահայ աստղ Քիմ Քարդաշյանի մայրը` Քրիս Ջեները, իր Rolls Royce մեքենայով վթարի է ենթարկվել և, բժիշկների ենթադրություններով, կոտրել է դաստակը, գրում է TMZ պորտալը:
10:23 • 04.08.16Վիետնամական ռեստորանի սեփականատերն արգելել է չինացիների մուտքն իր հաստատությունՉինաստանից հյուրերին տեղեկացնելու համար ռեստորանի տերը մուտքի առաջ կախել է վահանակ` «Չինացիներին ոչինչ չեմ վաճառում» գրառմամբ:
09:55 • 04.08.16Բրիտանացի 2 զբոսաշրջիկներ իսպանական հանգստավայրի հյուրանոցների տասնյակ համարներ են թալանելԸնդ որում՝ 20 հանցագործություններից 4-ի դեպքում նրանք գողություններ են արել համարներից, որոնցում այդ պահին մարդիկ են եղել:
09:36 • 04.08.16Գերմանիայում փախստականները զանգվածային ծեծկռտուք են կազմակերպել (տեսանյութ)Ծեծկռտուքը տեղի է ունեցել օգոստոսի 1-ին: Ոստիկանության տվյալների համաձայն՝ մասնակցել է 14-37 տարեկան 8 մարդ, այդ թվում` մի կին:
09:22 • 04.08.16Լոնդոնում անցորդների վրա դանակով հարձակվողը 19-ամյա երիտասարդ է եղելԻշխանությունները տեղի ունեցածն ահաբեկչություն են համարում, սակայն վերջնական որոշումը կայացվելու է մանրազնին հետաքննությունից հետո:
09:17 • 04.08.16Շփման գծում հակառակորդը հայ դիրքապահների վրա կրակել է դիպուկահար հրացաններիցՕգոստոսի 3-ի լույս 4-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է 36 անգամ, որի …
05:43 • 04.08.16Քլինթոնն առաջ է անցել Թրամփից ձայների 10%-ովFox News հեռուստաալիքի իրականացրած սոցհարցման արդյունքում Դեմոկրատական կուսակցության թեկնածու Հիլարի Քլինթոնը 10%-ով առաջ է անցնում Հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփից:
