Իրադարձային
-ից
-ը
10:35 • 04.05.16Կանադայի իշխանությունները մի ամբողջ քաղաքի բնակչությանն են տարհանում` անտառային հրդեհների պատճառովԱվելի վաղ հաղորդվել էր, որ իշխանություններն ի սկզբանե մտադիր են եղել տարհանել մի քանի հազար մարդու՝ 7 շրջաններից։
10:00 • 04.05.16ԱՄՆ Արևմտյան Վիրջինիա նահանգը ճանաչել է Հայոց ցեղասպանությունըԱրևմտյան Վիրջինիա նահանգը դարձել է ԱՄՆ 44-րդ նահանգը, որը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Այդ մասին հայտնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը։ Նահանգապետ Էրլ Ռեյ Թոմբլինը 2016 թվականի ապրիլը հռչակել է...
09:55 • 04.05.16ԱՄՆ-ում ձերբակալել են փայտե մեծ խաչով շրջող տղամարդու, ով իրեն «Հիսուս» է կոչել2014-ին նրան ձերբակալել էին սահադաշտում, որտեղ նա այցելուներին առաջարկել էր որոշակի գումարի դիմաց լուսանկարվել իր հետ:
09:49 • 04.05.16Ճապոնական Կյուսյու կղզում ապրիլի 14-ից ի վեր ավելի քան 1190 երկրաշարժ է տեղի ունեցելԵրկրաշարժերի հետևանքով մահացել է 49 մարդ, մեկը համարվում է անհետ կորած: Ավելի քան 200 բնակիչ հոսպիտալացվել է: Բացի այդ, 17 մարդ մահացել է ճամբարներում` սթրեսներից և հիվանդություններից, որոնք սրվել են աղետի պատճառով:
09:03 • 04.05.16Մակեդոնիայում հազարավոր մարդիկ ցույցի են դուրս եկել` պահանջելով նախագահի հրաժարականըԲողոքի ակցիան կազմակերպել են ընդդիմադիր Սոցիալ-դեմոկրատական միության առաջնորդ Զորան Զաևի կողմնակիցները, ում ակտիվորեն աջակցում են ԱՄՆ-ն և ԵՄ-ն:
08:48 • 04.05.16Դպրոցահասակ 462 մլն երեխաներ ապրում են հումանիտար ճգնաժամի պայմաններում. UnicefԱյս առումով առավել ծանր վիճակում է գտնվում Սիրիան, որտեղ ռազմական գործողությունների 5 տարիների ընթացքում փակվել են ավելի քան 6.000 դպրոցներ:
08:45 • 04.05.16Թրամփի մրցակից Թեդ Քրուզը դուրս է եկել նախագահական մրցապայքարիցՔրուզի դուրս գալուց հետո հանրապետական թեկնածուներից մնում են երկուսը` Դոնալդ Թրամփը և Օհայոյի նահանգապետ Ջոն Կեյսիկը:
00:18 • 04.05.16ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Մամուլի ազատության համաշխարհային օրվա առնչությամբ կոչ է արել պաշտպանել լրագրողներինԳլխավոր քարտուղարը նաև նշել է, որ մամուլի ազատությունը և տեղեկության ազատ հոսքն անհրաժեշտ են, որպեսզի առաջնորդները հասկանան իրենց պատսխանատվությունը իրենց վրա վերցրած պարտավորությունները կատարելու համար:
23:39 • 03.05.16Պրեմիեր լիգայի նոր չեմպիոն «Լեսթեր Սիթի»-ի երկրպագուները կաթվածահար են արել քաղաքը (լուսանկարներ)«Պրեմիեր լիգայի» նոր չեմպիոն «Լեսթեր Սիթի»-ի երկրպագուները կաթվածահար են արել քաղաքը, երբ ֆուտբոլիստները գնացել են ռեստորան՝ նշելու հաղթանակը։
23:39 • 03.05.16ԱՄՆ-ում ընտանիքի անդամները նկարահանել են խոհանոցից կոնֆետ «գողացող» արջի (տեսանյութ)Նրանց խոսքով՝ արջը հավանաբար ներս է մտել տան հետնամուտքից, որը քնելուց առաջ չեն փակել:
22:11 • 03.05.1639 շաբաթական աղջկա «արկածները» մայրիկի փորում (տեսանյութ)Երեխաները կարող են շարժվել մայրիկի փորում մինչ ծնվելը, սակայն երբ մեծանում են, շարժումները դադարում են:
21:00 • 03.05.16Բրիտանացին ծառին է բախվել 200 000 ֆունտ արժողությամբ McLaren-ով` մեքենան գնելու 10 րոպե անցMcLaren 650S Spider մոդելը 100 կմ/ժամա արագությունը զարգացնում է 3 վայրկյանում, իսկ առավելագույն արագությունը կազմում է 328 կմ/ժամ:
19:19 • 03.05.16Կանադայի վարչապետը հայտարարությամբ է հանդես եկել Սենթ Քեթրինզում Հայոց ցեղասպանության հուշարձանի բացման առիթովԱյսօր հավաքվել ենք Սենթ-Քեթրինսում` ներկա գտնվելու Հայոց ցեղասպանության հուշարձանի բացմանը, որը ոգեկոչում է հայ բնակչության կյանքի ողբերգական կորուստը 1915-ին` Օսմանյան կայսրության վերջին օրերին:
19:09 • 03.05.16ՀՔԾ-ն խցերից մեկում իրականացրել է քննչական գործողություններ. ՔԿՎ պարզաբանումը՝ «Նուբարաշեն»-ում հայտնված դիմակավորված անձանց մասին«Իրականացվել են քննչական գործողություններ, որոնք առաջացրել են որոշ դատապարտյալների դժգոհությունը, ինչին անմիջապես արձագանքել է...
17:34 • 03.05.16Չինաստանում ուսանողի մահվան պատճառով հետաքննում են Baidu որոնողական համակարգի աշխատանքը21-ամյա Վեյ Ցզեսին, ով ինֆորմատիկա էր սովորում Սիանում Սիդյանի համալսարանում, մահացել է ապրիլ ամսին:
