ԱՄՆ-ում բնակվող մուսուլմանները դատապարտել են Օռլանդոյում տեղի ունեցած հարձակումը
Միացյալ Նահանգներում բնակվող մուսուլմանները դատապարտել են Օռլանդո քաղաքում տեղի ունեցած հարձակումը և աջակցություն հայտնել ԱՄՆ-ի գեյ-հանրությանը, հայտարարել է Ամերիկա-իսլամական հարաբերությունների հարցերով խորհրդի ղեկավար Նիհադ Աուադը:
«Մենք դատապարտում ենք տեղի ունեցածն ամենախիստ արտահայտություններով, դա խախտում է հիմնարար սկզբունքները, որոնց մենք հակված ենք` լինելով մուսուլմաններ և ամերիկացիներ»,- ասել է կազմակերպության ղեկավարը:
Այն ամենախոշոր իրավապաշտպան կազմակերպությունն է, որը ներկայացնում է մուսուլմանական համայնքի շահերը:
Հիշեցնենք, որ Ֆլորիդա նահանգի Օռլանդո քաղաքում գիշերայի ակումբում հրաձգության հետևանքով մահացել է 50 մարդ, ևս 53-ը վիրավորվել են: Հանցագործն աֆղանական ծագմամբ ԱՄՆ քաղաքացի Օմար Մատինն է, ով սպանվել է ոստիկանության կողմից գրոհի ընթացքում:










