Օբաման հետաձգել է հունիսի 15-ին նախատեսված ուղևորությունը` Օռլանդոյում տեղի ունեցած ահաբեկչության պատճառով
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Օռլանդո քաղաքում տեղի ունեցած ահաբեկչության պատճառով հետաձգել է հունիսի 15-ին նախատեսված նախընտրական ուղևորությունը, որի ընթացքում մտադիր էր ելույթ ունենալ նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնի հետ միջոցառման ընթացքում, հայտնել է Սպիտակ տունը:
«Օռլանդոյում տեղի ունեցած հարձակման պատճառով նախագահի այցը Վիսկոնսին նահանգ հետաձգվել է: Մենք լրացուցիչ տեղեկություն կհայտնենք նախագահի օրակարգի մասին, երբ այն հասանելի դառնա»,- հայտնել է Սպիտակ տան ներկայացուցիչը:
Հիշեցնենք, որ Օռլանդոյում գիշերային ակումբում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով մահացել է 50 մարդ, ևս 53-ը վիրավորվել են: Հարձակվողն ԱՄՆ քաղաքացի Օմար Մատինն է, ով սպանվել է ոստիկանության կողմից:










