Ամերիկյան գիշերային ակումբում տեղի ունեցած հրաձգության հետևանքով զոհերի թիվը հասել է 50-ի

18:58 • 12.06.16

ԱՄՆ-ի Օռլանդո քաղաքի գիշերային ակումբներից մեկում տեղի ունեցած հրաձգության հետևանքով զոհերի թիվը հասել է 50-ի, վիրավորվել է 53 մարդ: 

Ինչպես հաղորդում է Washington Post-ը`տեղի իշխանությունները միասեռականների «Պուլս» գիշերային ակումբում կատարվածը բնութագրել են որպես  ներքին ահաբեկչություն: 

Ֆլորիդա նահանգի Օռլանդո քաղաքի քաղաքապետ Բադի Դայերը «արտակարգ դրություն» է հայտարարել քաղաքում: 

Հիշեցնենք, որ ավելի վաղ ոստիկանությունը հաղորդել էր 20 զոհի և տասնյակ վիրավորների մասին: Հրաձգություն իրականացնող անձը սպանվել է:

 

 

Ամերիկյան գիշերային ակումբում տեղի ունեցած հրաձգության հետևանքով զոհերի թիվը հասել է 50-ի