Եվրո-2016. ռուս երկրպագուները մարզադաշտում կրակել են ազդանշանային ատրճանակից (լուսանկարներ, տեսանյութ)

19:54 • 12.06.16

Ռուսաստանցի ֆուտբոլասերները «Եվրո-2016»-ի շրջանակներում հունիսի 11-ին կայացած Անգլիա-Ռուսաստան հանդիպման ժամանակ  ազդանշանային ատրճանակ են տարել մարզադաշտ և կրակել անգլիացի երկրպագուների ուղղությամբ: 

Ինչպես հայտնում է Daily Mail-ը` սա անվտանգության համակարգի ամենալուրջ վրիպումն է, որ տեղի է ունեցել Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության շրջանակներում:  

Մրցաշարի կազմակերպիչները խոստացել են «աննախադեպ» անվտանգության մակարդակ ապահովել Ֆրանսիայում երկրպագուների համար: Մարզադաշտերում և ֆան-գոտիներում հերթապահություն են անցկացնելու  90 000 զինվոր և ոստիկան: 

 Հիշեցնենք, որ անգլիացի և ռուս ֆուտբոլասերների միջև բախումներն սկսվել էին ավելի վաղ. Մարսելում խաղին ընդառաջ 3 օր շարունակ անկարգություններ էին տեղի ունենում, ինչի պատճառով քաղաքի ոստիկանությունը ստիպված էր արցունքաբեր գազ կիրառել փողոցներում: 

Ռուս երկրպագուները նաև հրավառելիք և ծխացող ռումբ են կիրառել մարզադաշտում:

 

 

 

 

  

Եվրո-2016. ռուս երկրպագուները մարզադաշտում կրակել են ազդանշանային ատրճանակից (լուսանկարներ, տեսանյութ)