Վանաձորում ավտոբուսն արգելափակվել է ջրափոսում

23:53 • 12.06.16

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն հունիսի 12-ին, ժամը 22.04-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Լոռվա խճուղու սկզբնամասում ուղևորատար ավտոբուսն արգելափակվել է ջրափոսում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: 

Դեպքի վայր են Մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և մեկնել մեկ մարտական հաշվարկ: 

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Volvo» մակնիշի 34 ZT 577 պ/հ ավտոբուսը:

Վանաձորում ավտոբուսն արգելափակվել է ջրափոսում