Օրլանդոյի ոստիկանությունը կոչ է անում հեռու մնալ ակումբի տարածքից. հաղորդվում է 7-20 տուժածի մասին (տեսանյութ)

13:58 • 12.06.16

ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Օրլանդո քաղաքի ոստիկանությունը Twitter-ի իր միկրոբլոգում կոչ է արել «հեռու մնալ» Pulse գիշերային ակումբի տարածքից:

Ինչպես հաղորդվել էր ավելի վաղ, գիշերային ակումբում հարձակում էր տեղի ունեցել:

Reuters գործակալությունը, տեղի լրատվամիջոցների հղումով, հայտնում է, որ հարձակվողները կրակել են տարբեր տվյալներով 7-20 մարդ:

Այլ տարբերակներ չեն հաղորդվում:

Facebook-ի իր էջում ակումբը կոչ է արել դուրս գալ կամ փախչել գիշերային ակումբի տարածքից:

Հաղորդվում է, որ հրաձիգը ներսում է և պատանդներ է վերցրել:

Դեպքի վայրից տարածված տեսանյութերում երևում է, որ ակումբի մոտ ոստիկանական և շտապօգնության բազմաթիվ մեքենաներ են հավաքվել:

 

 

Օրլանդոյի ոստիկանությունը կոչ է անում հեռու մնալ ակումբի տարածքից. հաղորդվում է 7-20 տուժածի մասին (տեսանյութ)