Իրադարձային
-ից
-ը
12:10 • 16.11.15ԻՊ-ը նոր ահաբեկչություններ է պատրաստում Եվրոպայում. Ֆրանսիայի վարչապետՖրանսիայի վարչապետն ընդգծել է, որ Փարիզի տվյալներով՝ մայրաքաղաքում ահաբեկչությունների շարքը պլանավորվել է Սիրիայի տարածքում։
11:49 • 16.11.15A321 ինքնաթիռի կործանման հանգամանքների հետաքննությունը մոտ է ավարտին. Պուտին«Մենք նյութերի ուսումնասիրության ավարտական փուլում ենք»,- հայտարարել է Ռուսաստանի նախագահն Անթալիայում G20-ի վեհաժողովի շրջանակներում Իտալիայի վարչապետ Մատեո Ռենցիի հետ հանդիպմանը։
11:43 • 16.11.15Իրանում գլխաշոր չկրող կին վարորդները 1 շաբաթով կզրկվեն մեքենայիցՓոխոստիկանապետ Մոնթազեր օլ Մեհդին (Montazer-ol-Mehdi) հայտնել է, որ ոստիկաններին արդեն պաշտոնապես հրահանգվել է 1 շաբաթով բռնագրավել «դրես կոդը» խախտած կին վարորդների մեքենաները։
11:28 • 16.11.15Ցուկերբերգը բացատրել է, թե ինչու է Facebook-ը միայն այժմ ներդրել «անվտանգության ստուգում» գործառույթը«Մենք հոգ ենք տանում բոլոր մարդկանց մասին հավասարապես, և մենք կաշխատենք մարդկանց օգնել տարբեր իրավիճակներում՝ որքանով դա հնարավոր լինի»,- հայտնել է Ցուկերբերգը։
11:05 • 16.11.15Գարեգին Բ–ն հայրապետական այցով մեկնել է Իտալիա և ՖրանսիաՆոյեմբերի 16-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայրապետական այցով մեկնել է Իտալիա և Ֆրանսիա …
10:50 • 16.11.15Փարիզի ահաբեկչությունների պատճառով Ալաբաման կհրաժարվի Սիրիայից փախստականների ընդունելՆահանգապետը նաև հայտարարել է, որ թույլ չի տա, որ Ալաբամայի բնակիչների վրա կախվի «հարձակման անգամ փոքր սպառնալիք»:
10:22 • 16.11.15ԻՊ-ի գրոհայինները Հալեպից փախչում են կանացի հագուստներով. իրանական լրատվամիջոցներԻրանական պետական Fars գործակալությունը հայտնում է Սիրիայի Հալեպ քաղաքից «Իսլամական պետության» գրոհայինների փախուստի մասին:
10:02 • 16.11.15Guardian-ին հայտնի է դարձել Ֆրանսիայում ոստիկանական մասշտաբային գործողությունների մասինԹերթի տեղեկություններով՝ հատուկ գործողությունները տեղի են ունենում Թուլուզում, Գրենոբլում և Կալեում, իչպես նաև Փարիզի արվարձան Բոբինիում:
10:01 • 16.11.15Մոսկվայում Կուրսկի կայարանը տարհանվել է պայթուցիկ սարքի մասին կեղծ ահազանգի պատճառովԱվելի ուշ РИА Новости գործակալությանը հայտնի է դարձել, որ Կուրսկի կայարանում պայթուցիկ սարք չի հայտնաբերվել:
09:53 • 16.11.15Մադոննան արտասվել է բեմում` Փարիզի ահաբեկչությունների պատճառով (տեսանյութ)«Ողբերգական սպանություններ, սպանություններ և թանկարժեք կյանքի անիմաստ ավարտ, որը տեղի ունեցավ Փարիզում: Դա ինձ հանգիստ չի տալիս ամբողջ օրը»,- ասել է երգչուհին:
09:30 • 16.11.15ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կայցելի Հյուսիսային ԿորեաԱյցը, հնարավոր է, կօգնի կարգավորել հարաբերությունները Հարավային և Հյուսիսային Կորեաների միջև, կօգնի լուծել վտանգավոր իրավիճակը, որը կապված է Հյուսիսային Կորեայի միջուկային ծրագրի հետ:
09:27 • 16.11.15Եգիպտոսում բուրգերը «ներկվել» են Ֆրանսիայի, Ռուսաստանի և Լիբանանի դրոշների գույներով (լուսանկարներ)Եգիպտոսի բուրգերը նոյեմբերի 15-ին լուսավորվել են Ֆրանսիայի, Ռուսաստանի և Լիբանանի ազգային դրոշների գույներով, գրում է Обозреватель-ը:
08:42 • 16.11.15Կանադայում անհայտ անձինք մզկիթ են հրդեհել«Աղոթավայրերին վնաս հասցնելը` խղճուկ քայլ է»,- նշել է Աբդելան` հավելելով, որ մզկիթի անվանումը արաբերենից թարգմանաբար նշանակում է «խաղաղության վայր»:
01:27 • 16.11.15Ֆրանսիական օդուժը ռմբակոծել է ԻՊ-ի՝ ահաբեկիչների վերապատրաստման կենտրոնները ՍիրիայումՖրանսիական օդուժը զանգվածային ավիահարված է հասցրել «Իսլամական պետություն» խմբավորմանը Սիրիայի Էր-Ռաքքա քաղաքում:
00:03 • 16.11.15Բռնությունը և ատելությունը չեն լուծում մարդկության խնդիրները. Հռոմի պապն իր վրդովմունքն է հայտնել Փարիզի ահաբեկչության առթիվՇաբաթ օրը Հռոմի պապն արդեն հայտնել էր իր բարկությունը` ընդգծելով, որ «ոչ մի արդարացում չկա այս ամենին»:
